Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ձեր կանչերից վախեցող կա, ոչ էլ ձեզնից». Վահագն Ալեքսանյանը՝ Հայկ Մամիջանյանին

Սեպտեմբեր 13,2023 13:08

«Էստեղ ոչ ձեր կանչերից վախեցող կա, ոչ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա, ոչ էլ առհասարակ ձեզնից վախեցող կա»,- այսօր խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի երեկ արտահայտած տեսակետներին այսպես արձագանքեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ու եթե ձեզ թվում է, որ ձեր քաղաքական ուժի նախագահին հաջողվել է մարտի 1-ին իշխանության գալ արյուն թափելով ու դա ձեզ հաջողվելու է երկրորդ անգամ, ապա ձեզ շատ մեծ հիասթափություն է սպասվում։ Այս ելույթը կարող եք թարգմանել ու վայբերով հետ ուղարկել»,- շարունակեց Վահագն Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, ասել էր. «Երեւանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով եւ եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաեւ արյամբ»։ Իսկ ավելի ուշ ԱԺ ամբիոնից Հայկ Մամիջանյանը դիմել էր մասնավորաբար իշխանական խմբակցության պատգամավորներին՝ հորդորելով իր ասածների մասին մտածել, քանի դեռ ժամանակ ունեն. «Նիկոլ Փաշինյանը Նոյը չի, տապան չունի, չեմ կարծում, որ այստեղ նստածներից բոլորն են պատրաստ դառնալ անկախ Հայաստանի վերջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Մտածեք, դեռ ժամանակ կա, բայց շուտով, երբ կանչը հնչի, կլինի արդեն գործողությունների ժամանակը»։

Վահագն Ալեքսանյանը տարակուսում է. ընդդիմության՝ իր բնութագրմամբ՝ արյունռուշտ հայտարարությունները զուգադիպում են սահմաններում լարված իրավիճակի հետ. «Պարոն Մամիջանյան, հայտարարեցիք, որ երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը. Ես կխնդրեմ էդքան պաթոսով չարտահայտվել եւ վայբերի SMS-ներին կանչ չանվանել, որովհետեւ բոլորս էլ գիտենք, թե ձեր կանչ կոչվածը ինչի հետ եք, ինչ SMS-ների հետ եք, որ ամենայն հավանականությամբ վայբերով եք ստանում։ Ես վստահ եմ, որ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը գիտի, թե աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը։ Այնպես որ, պարոն Մամիջանյան, ձեր կանչերն ու SMS-ները պահեք միայն սեփական ընթերցանության համար»։

Այս ելույթին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը․ «Հայկ ջան, էդ Վահագն ի՞նչ ստեր է խոսում: Իմ մոտ վայբերում գրած ա, որ դու շատ վաղուցվանից վայբեր չես միացրել 😄😄

Երևում է այդ տղան մնացել է նախկինների ժամանակներում, երբ ինքը ԲՀԿ ակտիվիստ էր»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930