Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի ստատուտի հնարավոր վավերացումը գնահատում ենք որպես ոչ բարեկամական քայլ. Զախարովա

Սեպտեմբեր 13,2023 12:38

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հնարավոր վավերացումը Ռուսաստանը դիտում է որպես ոչ բարեկամական քայլ: Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ այդ կապակցությամբ Հայաստանի դեսպանին արդեն հրավիրել են ԱԳՆ՝ նրան բողոք ներկայացնելով ոչ բարեկամական գործողությունների համար:

«Երևանի շարժառիթները պետք բացատրվեն և մեկնաբանվեն հայկական կողմից: Ինչի՞ համար է դա արվում, ինչո՞ւ: Նրանք, ի դեպ, ներկայացրել են իրենց գնահատականները: Բայց մենք այդպիսի քայլերը գնահատում ենք որպես ոչ բարեկամական, ինչի մասին բազմիցս ասել ենք մեր հայ բարեկամներին, գործընկերներին»,- ասել Զախարովան:

Նրա խոսքով՝ վավերացումը մեկանգամյա գործողություն չէ, որը, ինչպես հայկական կողմն է ընկալում, արդարացի հարցեր է առաջ բերում, այլ՝ քայլերի համալիր:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, անկասկած, Հայաստանը համարում է ինքնիշխան պետություն: Սակայն Մոսկվան նախկինում է էլ խոսել է Հայաստանի գործողությունների և հայտարարությունների վնասակարության մասին, որոնք կարող են խաթարել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը՝ դեպի վատթարացում և էսկալացիա:

«Դրանք կխանգարեն այն ամենի իրականացմանը, որոնց մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական միջնորդությամբ: Դրանք բոլոր այն արձանագրված հայտարարություններն են, որոնք հավանություն են ստացել երեք պետությունների ղեկավարների կողմից»,- ասել է Զախարովան:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930