Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության պարտավորությունների մեջ մտնում է ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած ընտանեկան բռնությունների բացահայտումը, այլև կանխարգելումը. Արսեն Թորոսյան

Սեպտեմբեր 13,2023 12:26

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջերս Գավառ քաղաքում երեխայի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի կապակցությամբ հարցում էի ուղարկել գլխավոր դատախազին, որի պատասխանը ստացել եմ Քննչական կոմիտեից: Հանրային հաշվետվողականության և անհատի ու հանրության համար հարցի խիստ կարևորության տեսանկյունից հարկ եմ համարում կիսվել այդ նամակները ձեզ հետ:

Իմ նամակում, մասնավորապես, գրել էի.
[…]Խնդրում եմ Ձեզ պարզաբանել, թե արդյոք քննության առարկա է դարձել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու հանգամանքը, որը հանգեցրել է նման ծանր հետևանքների` հաշվի առնելով, որ ըստ տարածված լուրերի այդ ընտանիքում արդեն իսկ արձանագրված է եղել սեռական բռնության դեպք հենց նույն երեխայի նկատմամբ: Մասնավորապես, արդյոք քննության առարկա՞ է դարձել և քրեաիրավական գնահատակա՞ն է տրվել համապատասխան համայնքապետարանի, սոցիալական պաշտպանության ծառայության և ոստիկանության ծառայողների գործողություններին կամ անգործությանը և արդյո՞ք այս մասով կան մեղադրյալներ, թե` ոչ:

Եթե վերոգրյալ հարցերը քննության առարկա չեն հանդիսացել, խնդրում եմ պարզաբանել, թե ինչու, քանի որ, ըստ էության, պետության պարտավորությունների մեջ մտնում է ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած ընտանեկան կամ սեռական բռնությունների բացահայտումը, այլ նաև դրանց կանխարգելումը, հատկապես երբ դրանց ռիսկը մեծ է արդեն իսկ խոցելի ընտանիքներում:[…]

‼️Եվ այդ մասով պատասխանը հետևյալն է.
[…]Քրեական վարույթով իրականացվում են անհետաձգելի վարութային գործողություններ, կատարվում է համակողմանի և անաչառ նախաքննություն՝ այդ թվում Ձեր հարցման մեջ նշված հանգամանքների շուրջ։[…]

Չմիջամտելով նախաքննությանը, այնուամենայնիվ, ես` անձամբ և վստահ եմ՝ շատերը ակնկալում են իմ նշած հարցերի պատասխանները, որպեսզի պետական գերատեսչությունները նույնպես զգան պատասխանատվության իրենց չափը և արդյունավետորեն կանխարգելեն նման դեպքերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930