Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի շրջափակումը միայն հումանիտար խնդիր դիտարկել՝ նշանակում է Ադրբեջանի շահերից բխող տեսանկյուն ունենալ. Անժելա Էլիբեգովա. «Հրապարակ»

Սեպտեմբեր 13,2023 11:51

Վերջին շրջանում Հայաստանում նախապատերազմական տրամադրություններ են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը սահմանին զինտեխնիկա է կուտակել: Ռազմական փորձագետները եւս պնդում են, որ պատերազմից «հինգ է պակաս», սակայն Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի առյուծի բաժինը նվիրեց իր նախկին թիմակից, դերասան Հայկ Մարությանին: Նա նաեւ խոսեց Արցախի մասին, անդրադարձավ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր հարաբերություններին: Տպավորություն էր, թե Փաշինյանը ցանկանում էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում հնչեցված հակառուսական հայտարարությունները չեզոքացնել: Այս եւ այլ հարցերի մասին զրուցել ենք ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ:

– Նիկոլ Փաշինյանը Հանրայինին հարցազրույց տվեց: Հայկական երկու պետությունները փաստացի վտանգված են, խոսվում է հնարավոր ռազմական էսկալացիայի մասին, սակայն վարչապետի հարցազրույցից այդ տպավորությունը չստեղծվեց, կարծես թե Հայաստանն այսօր չունի որեւէ մտահոգություն: Ըստ Ձեզ` ինչի՞ մասին էր Փաշինյանի հարցազրույցը:

– Փաշինյանի առաջին մեսիջն այն էր, որ Հայաստանը եւս մեկ անգամ հաստատում է, որ չի պատրաստվում երաշխավորել Արցախի անվտանգությունն ու, ըստ էության, խառնվել դրան: Երկրորդ մեսիջն այն էր, որ ինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, իսկ ահա երրորդ գլխավոր մեսիջն էլ այն էր, որ ամենաքաղաքական հարցը չի պատրաստվում քաղաքականացնել, ինչն ուղղակի անընդունելի է, իսկական աբսուրդ: Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով նշեց, որ Արցախում առկա ճգնաժամը պետք չէ քաղաքականացնել, եւ որ այն պարզապես հումանիտար խնդիր է: Այդ պատասխանը ցանկացած տեսանկյունից աբսուրդ է, հատկապես՝ քաղաքագիտական մտքի տեսանկյունից:

Իսկ ո՞րն էր այդ հայտարարության նպատակը` ըստ Ձեզ:

– Նպատակն այն է, որ այդ ամենը շատ հարմար է իր իշխանության համար, այդքան մի բան: Արցախի շրջափակումը միայն հումանիտար խնդիր դիտարկել՝ նշանակում է Ադրբեջանի շահերից բխող տեսանկյուն ունենալ, որովհետեւ դա միմիայն Ադրբեջանի շահերից է բխում: Ադրբեջանն այս ողջ ընթացքում իր բոլոր ջանքերը ներդրել է, որպեսզի Արցախի հարցը դուրս մնա քաղաքական օրակարգից, իսկ ահա Նիկոլ Փաշինյանը փաստացի այսօր նույն մեսիջն է կրկնում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930