«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
«Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ իրականացվում է բացառիկ ռազմավարական ծրագիր։
Գաղտնիք չէ, որ Հայաստանի ճանապարհներին լուսավորության բացակայությունը պատճառ է դառնում ավտովթարների՝ շատ հաճախ մահվան ելքով։
Եվ ահա, մենք սկսել ենք Հայաստանի ամենաակտիվ ճանապարհներից մեկի՝ հայ-վրացական սահման տանող մայրուղին լուսավորել։
Նոյեմբերյան համայնքն արդեն ողջունում է Հայաստան մտնող մեր հայրենակիցներին և հյուրերին՝ լուսավորված ճանապարհներով։
Կարդացեք նաև
Ծրագիրը շարունակական է։
Բարի գալուստ ապրելու երկիր: