Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք իրավունք չունեք դաշտ նետել հերթական դավաճանական թեզը՝ «հումանիտար միջանցք». Ծովինար Բարխուդարյան

Սեպտեմբեր 13,2023 11:36

Արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանի ֆեյսբուքյան գրառումը

-Զանգալն, քյինամնք։

-Հա՞, հի՞բ։

-Էքուծ։

Ու նայում ես նրա՝ արցունքներից ուռած դեմքին ու սիրտդ կծկվում է։

Ու գրկում ես պինդ հարազատիդ ու բարի ճանապարհ մաղթում։

Դու չես կարող մեղադրել նրան, ով ունի հիվանդ ծնող, որը պարբերաբար բժշկական միջամտության կարիք ունի։

Դու չես կարող մեղադրել նրան, որ ամեն օր դատարկաձեռն է տուն գալիս ու իր մեղավոր հայացքը չգիտի ինչպես թաքցնել երեխայի անմեղ հայացքից։

Դու չես կարող մեղադրել ոչ իրենց կամքով ճանապարհի մյուս կողմում մնացած մարդկանց։

Դու չես կարող մեղադրել մարդկանց, որ պատերազմներով են անցել, բազում զրկանքներ կրել, հայր, որդի, ամուսին, տուն-տեղ կորցրել ու հիմա մի քիչ ապրել են ուզում։

Դու իրավունք չունես մեղադրել ոչ մեկին…

Բայց ես իրավունք ունեմ ասելու էն մարդկանց, որ «սուտի» գաղափարներով ամբիոններ են զբաղեցրել, գոռում-գոչյուններով հրապարակ հրավիրել, լայվաստատուսախառը «դասեր» տվել, ԼՌԵՔ։

Դուք իրավունք չունեք դաշտ նետել հերթական դավաճանական թեզը՝ «հումանիտար միջանցք»…

Ո՞վ եք դուք, որ իմ անունից միջանցք եք խնդրում. ուզո՞ւմ եք գնալ, լուռ գնացեք, ձևերը գիտեք։

Թե՞ մենակ վախենում եք…

Թե՞ ուզում եք հետո արդարանալ, որ բոլորը գնացին, դե, ես էլ…

Դուք այլևս ոչ մի իրավունք չունեք պախարակելու, կոչ անելու, մեղադրելու, խորհուրդ տալու ո՛չ մնացողներին, ո՛չ էլ անգամ գնացածներին ու գնացողներին…

ԼՌԵՔ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930