Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Հեռախոսազրույց են ունեցել Բաքու-Թեհրան տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը:
➡️Պաշտոնյաները քննարկել են երկկողմ համատեղ նախագծերի իրագործման ընթացքին առնչվող հարցեր: Մուստաֆաևը Բազրփաշին հրավիրել է Ադրբեջան:
➡️Զրույցի ընթացքում իրանցի նախարարը, աջակցություն հայտնելով Ադրբեջանի ու տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը, դեմ է արտահայտվել տարածաշրջանում օտար երկրների միջամտություններին:
Կարդացեք նաև
➡️«Վստահ ենք՝ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հարևան երկրների միջոցով, իսկ օտարների ռազմական ներկայությունը վտանգավոր է տարածաշրջանի համար: Իրանը կօգտագործի իր հարևանության քաղաքականությունը ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը վերացնելու համար»,- նշել է Բազրփաշը: