Ծովինար Սողոմոնյանը համատեղ սեփականությամբ հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում եւ մեկ ավտոտնակ, որոնք ձեռք է բերել 2019 թվականին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։ ՊԵԿ նախագահի արդեն նախկին տեղակալ Սողոմոնյանը մեկ բնակարան էլ հայտարարագրել է Կենտրոն վարչական շրջանում, որը փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է նրա կողմից։ Ուսումնասիրելով հայտարարագիրը՝ հասկացանք, որ Կենտրոնում գտնվող բնակարանը եւս գնված է հիփոթեքով։ Ծովինար Սողոմոնյանը մինչ պաշտոնը ստանձնելն ունեցել է մեկ մեքենա՝ 2001 թվականի արտադրության, HONDA մակնիշի, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թվականին, նա 1մլն 900 հազար դրամով ձեռք է բերել 2015 թվականի արտադրության, HYUNDAI մակնիշի մեքենա։
Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 211 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։