ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ում որդին եւս ընդգրկված է ՔՊ-ի ավագանու ցուցակում, բացառում է Մարությանի հետ ներքին պայմանավորված խաղը։ Պատգամավորի կարծիքով՝ վարչապետը պարտավոր էր անդրադառնալ, քանի որ Մարությանը եղել է իրենցից մեկը, իսկ հիմա կոշտ քննադատում է իշխանություններին։ «Վարչապետն իր հայտարարություններով օգնեց ՔՊ-ին եւ մեր էլեկտորատին, որ իմանան եղելությունը: Հայկ Մարությանը մեր թեկնածուն է եղել, պիտի կուսակցության վարչության նախագահը բացատրություններ տա՝ ինչո՞ւ այսպես եղավ… Բոլորը գիտե՞ն, որ Հայկը սրիկա է: Այո, Հայկն էլեմենտար սրիկա է, նա իր ներկայացման մեջ ՔՊ-ականներիս է անդրադառնում, թե իրենց համար Նիկոլ Փաշինյանն Աստված է՝ ո՛չ հակադրվում են, ո՛չ խոսում: Բայց երբ 2018-ին վարչապետն առաջարկեց Հայկ Մարությանի թեկնածությունը, ես այն ժամանակ վարչության անդամ էի, Հայկ Մարությանի ներկայությամբ ես փաստարկներով հակադրվեցի վարչապետի տեսակետին, ոչ թե դեմ քվեարկեցի, այլ՝ խոսեցի: Հիմա ինքն ի՞նչ իրավունքով է ասում, թե մենք չենք հակառակվում, չենք քննարկում, տեսակետներ չենք հայտնում»,- ասաց Աղազարյանը:
Մեր դիտարկմանը, որ այդ պատմությունը հեղափոխությունից մեկ-երկու ամիս հետոյի մասին է, գուցե տարիներ անց լիովին բռնապետական ռեժիմ է հաստատվել ՔՊ-ում, եւ Հայկի ասածն էլ դրա մասին է, ասաց․ «Բայց դուք լսեք շարունակությունը իմ մտքի․․․ Եվ հետո` ինքը լաքեյի պահվածքով Փաշինյանի եղբորորդուն նշանակեց իր շտաբի պետ, որ ցույց տա, թե ինքն ինչքան հավատարիմ շուն ա։ Էսքանից հետո ինքը կանգնում ուրիշների՞ն է քննադատում՝ իր ոչնչություն տեղով։ Հեղափոխության ժամանակ եկավ խցկվեց կուսակցություն, պատերազմից հետո փախավ, ո՞ւր է այդտեղ մարդ։ Եթե Մարությանը չդառնա քաղաքապետ, այլ ընդամենը ավագանի մուտք գործեն, ու ինքը լինի խմբակցության ղեկավար, ես իմ մանդատից կհրաժարվեմ»:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: