Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ի կողմից ընդունված սահմանափակումներից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ կտրուկ աճել. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 13,2023 10:18

«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրել է շարքային երեւանցու բնակարանում «Վիվառո» ընկերության կողմից առաջարկվող կոնկրետ շահումով խաղերի հնարավորությունը:

Հեռակառավարման վահանակի միջոցով մտնում ենք հեռուստացույցում առաջարկվող ծրագրերի բաժինը, իջնում ներքեւ, ապա՝ աջ, եւ սեղմում «Վիվառո»-ի առաջարկած պատուհանը. բացվում են խաղեր:

ՔՊ-ական պատգամավորները, երբ ազատ ժամանակ են ունենում, խաղամոլության դեմ պայքարի անվան տակ ինչ-որ օրենքներ են բերում: Գեւորգ Պապոյանն էլ ներկայացրել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է՝ լրատվամիջոցները, որոնց անվանումը կապ ունի կամ նման է շահումով խաղի, վիճակախաղի, օնլայն կազինոյի անվան հետ, պետք է փոխեն իրենց անվանումը: Թերեւս այդ օրենքն էլ դեռ չի գործում. «Վիվառո» անունով հեռուստաալիքը դեռ կա:

Իսկ ի՞նչ պատկեր ունենք իրականում. Ազգային ժողովի կողմից ընդունված տարբեր սահմանափակումներից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ կտրուկ աճել:

2022թ.-ի հունվարից նոյեմբեր՝ 9 ամիսներին, 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930