Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովան հավաստիացնում է՝ Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ

Սեպտեմբեր 13,2023 09:46

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:

«Ռուսաստանը չէ, որ ճանաչել է Ադրբեջանի իրավունքը Լեռնային Ղարաբաղի վրա, դա արել է Հայաստանի ղեկավարությունը: Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչպես դրան վերաբերվել: Բայց պետք չէ Երևանի կողմից ընդունված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա: Պետք չէ Ռուսաստանի մեջ թշնամի փնտրել: Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի թշնամին և երբեք չի լինի: Երբեք չի լինի»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Ռուսաստանի մասին Երևանի կտրուկ հայտարարություններին Մոսկվայի կոշտ արձագանքը «պայմանավորված է հասկացությունների նենգափոխմամբ»:

«Մենք ուշադրություն ենք դարձրել անգամ ոչ այնքան անձնական մակարդակում տոնայնության և վիրավորական բաների, գռեհկության վրա. դրա վրա չէ, որ ուշադրություն ենք դարձրել: Այլ նրա վրա, որ դրանց հիմքում ընկած է եղել ճշմարտության, ճշգրտության բացակայությունը կամ դրանցով փաստերը նենգափոխելու փորձը: Ահա թե ինչն է առաջացրել մեր արձագանքը, դրա համար էլ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ «եթե արձագանքենք մեզ ուղղված ամենօրյա գռեհիկ բողոքներին, ապա կարելի է արդեն չաշխատել, այլ միայն բողոքի նոտաներ հղել»:

«Երկրորդ, դա նման կոպտությանն արձագանքելու մեր ոճը չէ: Պարզապես մեր մեթոդը չէ: Մենք բարձր ենք այդ ամենօրյա փոխադարձ կշտամբանքներից, բացառությամբ իրավիճակների, երբ խոսքը սկզբունքային նշանակություն ունեցող հասկացությունների նենգափոխման մասին է»,- ասել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նաև զգուշացրել է «մեղավորներ փնտրելու գայթակղության» վտանգների մասին, երբ «ինչ որ բան չի ստացվում կամ այնպես չի գնում»:

«Քանի որ դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Դա վտանգավոր է Հայաստանի համար»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930