Այսօր Հանրային հեռուստաընկերությամբ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանը հորդորեց ՔՊ թեկնածու, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին՝ քանի համատիրությունների ինստիտուտը չի վերացել, համատիրությունները օգտագործեք, գոնե պատերը մաքրեք թմրամիջոցների վաճառքի հայտարարություններից. «Համալսարանի բակում՝ աղբարկղի մեջ էլի պիպետկաներ էին, գոնե ձեր շտաբերի մերձակայքը մաքրեք, քանի համատիրությունները գործում են»:
Սուրեն Գրիգորյանը հորդորեց «պիպետկեքի գույքագրմամբ չզբաղվել», ամոթանք տվեց, որ չգիտի՝ դա քաղաքային կառավարման տիրույթում չէ:
Մանուկ Սուքիասյանը հակադարձեց. «Էդ ձեր անգիր արած ֆրազները, թե՝ չեք տիրապետում, դուք կառավարմանը չեք տիրապետում, ոնց ուզում եք՝ էդ հարցը լուծեք: Ո՞ւմ է ենթարկվում համատիրությունը, ինչ ուզի՝ կանի՞: Ամոթ է ձեզ, որ եկել եք, անգիր արած տեքստեր եք ասում, ձեր շտաբի դեմի պիպետկեքը գոնե մաքրե՞լ եք, թե՞ չէ; Մեզ ասում եք՝ չեք տիրապետում, դուք էլ փայլուն տիրապետում եք»:
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը կողքից միջամտեց. «Մաքրած էլ լինեն, նորը արդեն հայտնված կլինի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ