Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանի հատակամերձ շերտում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար չէ կենդանական աշխարհի պահպանության համար

Սեպտեմբեր 13,2023 00:25

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ։ Դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում։

Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Մեծ Սևանի մակերևութային շերտում դիտվել է 7.4մգ/լ, հատակմերձ շերտում (30մ)՝ 3.2մգ/լ։ Փոքր Սևանի մակերևութային շերտում լուծված թթվածնի պարունակությունը դիտվել է 7.2մգ/լ, հատակամերձ շերտում (80մ)՝ 3․3մգ/լ։ Ինչպես երևում է մակերևութային շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատակամերձ շերտում՝ այն բավարար չէ։

Թափանցիկությունը Մեծ Սևանում կազմում է 2․8մ, Փոքր Սևանում՝ 2մ (ըստ Սեկի սկավառակի, մ)

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930