Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ չօգտագործել նախկինների՝ բոլորիս հայտնի ձեռագիրը»

Սեպտեմբեր 13,2023 13:30

Համաձայն շրջանառվող լուրերի, Դուք քաղաքապետի պաշտոնն ապահովագրելու համար Կենտրոն վարչական շրջանի Եզնիկ Կողբացի 2 Ա եւ 4 շենքերի արանքում ընկած կաթսայատան տարածքի համար ուզում եք տրամադրել շինարարական թույլտվություն, որտեղ պետք է կառուցվի, ըստ նախնական տվյալների՝ 6 հարկանի բնակելի կամ՝ բիզնես կենտրոն:

Խնդրում եմ առաջնորդվել հասարակական շահով, չառաջնորդվել անձնական ամբիցիաներով, չտալ այդ անթույլատրելի, ճարտարապետական եւ սեյսմիկ նորմերին չհամապատասխանող թույլտվությունը:

Խնդրում եմ չօգտագործել նախկինների՝ բոլորիս հայտնի ձեռագիրը: Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երեւանցի, դեմ եմ ցանկացած ապօրինի, անթույլատրելի գործարքներին, եւ որեւէ կերպ չեմ հանդուրժի որեւէ կեղծիք կամ առաջարկվող նվեր:

Դուք Ձեր նվիրվածությունը Երեւանին, երեւանցուն կարող եք ցույց տալ Կոջոյանի դպրոցի շինարարությունն ավարտին հասցնելով: Դպրոցի, նորից ըստ շրջանառվող լուրերի, շինարարությունը կանգնեցվել է, տարածքը վաճառվել մեկ այլ գնորդի, ով կամ հյուրանոց, կամ բիզնես նպատակով է կառուցում կատարելու:

Նամակիս մեկ օրինակը կուղարկեմ Ձեզ, պարոն Տ. Ավինյան, որպես իրազեկում մյուս օրինակով կտեղեկացվեն Կողբացի 1, 2, 2 Ա, 3, 4, Խորենացի, Ամիրյան, Զաքյան, Մաշտոց փողոցների բոլոր բնակիչները, կհավաքվեն համապատասխան ստորագրություններ, որպեսզի այդ ապօրինի թույլտվությունները կյանքի չկոչվեն (այն ընթացքի մեջ է-խմբ):

Վստահ եմ, որ արագ կարձագանքեք, կայցելեք այդ հասցե, ինքներդ Ձեր աչքով կտեսնեք: Ձեր իսկ ստորագրությամբ թույլտվությունը վաղը դառնալու է վեճի եւ անդառնալի աղետի առարկա:

Մհեր ՊՈՂՈՍՅԱՆ

Երեւան քաղաքի Կողբացի 2, բնակարան 27

«Ա.» -Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինական գործունեության Հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Առաքելյանի պաշտոնական պատասխանի համաձայն, այո, Երեւանի քաղաքապետարանի կողմից տրվել է նախագծի թույլտվություն «վերգետնյա հարկերով հասարակական նշանակության շենքի կառուցման նպատակով»:

«Առավոտ» օրաթերթ
12.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930