Այսօր Հանրային հեռուստաընկերությամբ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքից Մանուկ Սուքիասյանը հենց բացման խոսքի ժամանակ, երբ տրվեց հնարավորություն դիմելու ընտրողներին, դիմեց արցախահայերին՝ ասելով, որ պարտք ունենք ձեր առաջ, այնուհետեւ դիմեց իրենց դաշինքի թեկնածուներին՝ շնորհակալություն փոխանցելով ուժեղ քարոզարշավի համար, իսկ հետո դիմեց վարողին՝ Պետրոս Ղազարյանին. «Դուք ինձ վաղուց գիտեք, կարող էիք ինձ վերաբերող հարցերը տալ ինձ, ես պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել: Կարող եմ ձեզ մի բան ասել՝ նախկին նախագահները մի քանի լավ հատկություն ունեն, նախ 10 տարի հետո վերադառնում են, հետո կարողանում են տարբերակել սկզբունքային եւ իդեալիստ մարդկանց էդ պատեհապաշտ, լպրծուն, կարիերիստ տեսակներից, ինչպես նաեւ ցանկացած իրավիճակում ցանկացած բան գնահատում են ադեկվատ»:
Ի պատասխան՝ նրան արձագանքեցին, որ իրավունք ուներ իր ժամանակը տնօրիներ այնպես, ինչպես ուզում էր: «Տնօրինեցի»,- պատասխանեց թեկնածուն: Ինչ վերաբերում է կուսակցության լուծելիք առաջնահերթ խնդիրներին, նա ընդգծեց, որ կբերեն «քիչ թվով թմրամոլներով Երեւան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ