Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շախմատիստները առաջատար են պատանիների ԵԱ երեք տարիքային խմբում

Սեպտեմբեր 12,2023 23:10

Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների (8-ից 18 տարեկաններ) առաջնությունում Հայաստանի շախմատիստները մի քանի տարիքային խմբերում առաջատարների շարքում են։ Մասնավորապես հաջող են հանդես գալիս  տղաները։

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Տիգրան Համբարձումյանը 6,0 միավորով բաժանում է առաջին հորիզոնականը 12 տարեկանների պայքարում։ 14 տարեկանների մրցակցությունում Բենիկ Աղասարովը նույնպես վաստակել է 6,0 միավոր ու երկու առաջատարներից մեկն է, իսկ նրա հասակակից Ալբերտո Աթոյանը 5,5 միավորով ընթանում է  չորրորդ տեղում։ Հաջող է հանդես գալիս 18-ամյա Արսեն Դավթյանը, որը յոթ տուրում կորցրել է ընդամենը մեկ միավոր ու իր տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորողներից մեկն է, իսկ իսկ Էրիկ Գասպարյանը 5,5 միավորով առայժմ երրորդն է 16 տարեկանների պայքարում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930