Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը Թաթարստան դարձնելն իմ պլանը չի եղել։ Ասել եմ՝ Փաշինյանն անում է այնպես, որ ՀՀ-ն կարող է դառնա ՌԴ մաս․ եթե դա լինելու է, պետք է անենք ամեն ինչ, որ դա լինի ամենացածր գինը»․ Ռուբեն Վարդանյան

Սեպտեմբեր 12,2023 22:45

«Ես ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ արեւմտամետ եմ»,-այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, ասաց  «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով․ «Ես հայամետ եմ։ Ես ասել եմ՝ ինչ-որ օգնելու է Հայաստանին եւ Արցախին, հայկական աշխարհին, մենք պետք է ամեն ինչ օգտագործենք, եւ ամենաճիշտ ճանապարհն է սովորելը, թե ինչպես են իրենց պահում խելացի մարդիկ։ Թշնամուց էլ  է պետք սովորել։ Էրդողանը լավ օրինակ է ցույց տալիս, թե ինչքան լավ է  համագործակցում ե՛ւ Ռուսաստանի հետ, ե՛ւ Եվրոպայի, Արեւմուտքի, նաեւ Ուկրաինայի հետ։ Ուղղակի դա կախված է նրանից՝ արդյոք դու ունես ռազմավարություն, սկզբունքներ, թե ինչ պիտի անես»։

Հայաստանը Թաթարստան դարձնելու ձեր պլանն ուժի մե՞ջ է․ հետաքրքրվել է օգտատերերից մեկը։ Ի պատասխան Վարդանյանն ասաց․ «Դա իմ պլանը չի եղել։ Այդ պլանն իրականացնում են ուրիշ մարդիկ, որոնք ուզում են ամեն ձեւով վարկաբեկել ինձ։ Ես ասել եմ՝ մենք ունենք չորս սցենարներ, այդ սցենարների տարբերակների մասին եմ խոսել։ Եվ երեք սցենարն այն է, որ․․․ կամ Փաշինյանը, որը ցավոք սրտի իշխանություն է եւ առանց հասկանալու անում էր եւ անում է այնպես, որը բերելու է շատ ցավալի տարբերակների, որից մեկը կարող է լինել, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի մի մաս, որն ինձ համար ընդունելի չէ։

Բայց եթե դա լինելու է, մենք որպես մարդ, որոնք պատասխանատու են ոչ միայն իրենց համար, այլ ազգի համար, պետք է անենք ամեն ինչ, որ դա դառնա ամենացածր գինը։ Ես միշտ ասել եմ, որ ես իհարկե Հայաստանը տեսնում եմ որպես hub, որը կապելու է աշխարհի տարբեր պետությունները՝ Ռուսաստանը, Իրանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը  եւ մենք ունենք այդ հնարավորությունը, որը պետք է օգտագործենք։ Ինձ թվում է, որ այդ մարդիկ, որոնք օգտագործում են այդ թեզը, ուզում են ինչ-որ ձեզով անպայման «յարլիկ» կպցնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930