Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան․ «Մենք շարունակում ենք ասել, որ Ակնա-Ասկերան ճանապարհն օգտագործելն անընդունելի է»

Սեպտեմբեր 12,2023 21:12

«Մենք շարունակում ենք ասել, որ Ակնա-Ասկերան ճանապարհն օգտագործելն անընդունելի է»,-այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիներից ստացվող հարցերից մեկին՝ դուք դեմ էիք Աղդամի ճանապարհի բացմանն, այն համարելով կարմիր գիծ, իսկ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո նոր նախագահը դրան  համաձայնվեց եւ դուք դա հանդուրժեցիք, կարմիր գիծը կանաչում է, ասաց «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա ասաց, որ շարժման կոմիտեում վերջերս ամփոփել են աշխատանքները, եւ շարունակում են պնդել, որ ունեն վեց հստակ կամիր գծեր, որոնք անընդունելի են․«Մենք խոսում ենք Արցախի ստատուս քվոյի պահպանման մասին, դա կարմիր գիծ է։ Մենք պետք է ունենանք ազատ միջանցք Հայաստանի եւ աշխարհի հետ կապող, եւ այս կարմիր գիծը խախտված է։ Երբ Ադրբեջանն անցակետ դրեց ապրիլի 23-ին, մենք հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է, դա անընդունելի է։ Նույն ձեւ այստեղ, երբ մենք հասկանում ենք, որ անցակետը եւ Լաչինի միջանցքը չի աշխատում եւ փորձում են օգտագործել Ակնա-Ասկերանի ճանապարհը, դա շարունակությունն է կարմիր գծի, նույն ձեւ մենք ասացինք, որ դա անընդունելի եւ շարունակում ենք ասել, որ այդ ճանապարհն անընդունելի է, որովհետեւ դա ներքին ճանապարհն է։ Իսկ մենք պետք է ունենանք Հայաստանի հետ կապ՝ առանց սահմանափակումների»։

Վարդանյանի խոսքով՝  շարժման դիրքորոշումը չի փոխվել, եւ մինչեւ Արայիկ Հարությունյանի հրաժարականն էլ հայտարարություն են արել ու ասել՝ որոշումը պետք է հստակ կայացվի իշխանության կողմից եւ այն պետք է մարդկանց հաղորդվի․«Ընդունեն, թե՝ չընդունեն մարդիկ, մեկ է, դա կարմիր գիծ է։ Ուղղակի տարբեր ձեւերով կարելի է պայքարել։ Այդ պայքարը կարող է լինել լրատվական միջոցներով, իրավական,  ճանապարհը փակելով կամ ուրիշ ձեւերով, որը որոշում է կոմիտեն։ Մենք հասկանալով ինչ է կատարվում Արցախում, որոշեցինք որ չենք պայքարելու այն ձեւով, որ պառկելու ենք մեքենաների տակ, դա արդեն կոմիտեի որոշումն է։ Կարմիր գիծ է նաեւ Ադրբեջանի առաջարկած անձնագրերը, դրամը փոխելը, ենթակառուցվածքները եւ այլն։ Այո, պետք է ունենանք կարմիր գծեր, եւ դրա խափանման ժամանակ պայքարենք։ Ուրիշ բան, որ կա Արցախի իշխանություն, որն իրավունք ունի որոշումներ կայացնել։ Օրինակ՝ Լաչինով անցնում են մարդիկ, այլ բան է, թե ինչպես ենք պայքարելու, որ կարողանանք այդ կարմիր գծերի խախտումները չեզոքացնել»։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930