«Հայաստան» խմբակցությունն այսօր մեզ անընդհատ ինչ-որ բան էր համոզում։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ էր համոզում, որ Նիկոլից հետո կյանք կա՞։ Կոնկրետ առաջարկություններ ունե՞ք, ներկայացրեք, մենք խմբակցությունով քննարկենք ձեր առաջարկները»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նշենք, որ մինչ այս հայտարարությունը իշխանական պատգամավորը առանձին-առանձին անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, դրանց վերաբերյալ մեկնաբանություններ արեց։
Դրանից հետո ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լուսինե Բադալյանին զգուշացրեց՝ տիկին Բադալյան, բայց արդեն ոնց որ․․․։ Լուսինե Բադալյանն էլ ժպիտով արձագանքեց․ «Ոնց որ չափերն անցնո՞ւմ եմ»։ Ալեն Սիմոնյանն էլ ասաց՝ տենց մի բան։
Այնուամենայնիվ, Լուսինե Բադալյանը շարունակեց իր ասելիքը․ «Առաջարկներ ներկայացնելուց առաջ միշտ հիշեք, որ մենք այն խմբակցությունն ենք, որ իր քաղաքական կյանքը սկսել է Նիկոլ Փաշինյանի հետ և ավարտելու է Նիկոլ Փաշինյանի հետ, ու ես չեմ կարող ասել՝ դա երբ կլինի՝ անկախ ձեր կանչերից»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈւՆՅԱՆ