Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմադիր Անահիտ Սարգսյանի թեկնածությունը ԱԺ-ն չհաստատեց

Սեպտեմբեր 12,2023 21:01

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ն իրականացրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ ԱԺ «Հայաստան» խմբակցությունների՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Անահիտ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու հարցը։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 33-ը: Առաջադրված թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 33 պատգամավոր: Անահիտ Սարգսյանի թեկնածությունը խորհրդարանը չի հաստատել:

Այս առիթով Անահիտ Սարգսյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշել է․  «Դե, իհարկե սպասելի էր, չէ որ իմ խոսքի, ելույթի ժամանակ կարևորվեցին ոչ թե իմ մասնագիտական գիտելիքները, իմ պրոֆեսիոնալ անցած ճանապարհը, այլ իմ ֆեյսբուքյան գրառումները,  որոնք, ի դեպ, իմ խոսքի ազատության դրսևորումն են հանդիսանում»։

Ըստ Անահիտ Սարգսյանի՝ հետաքրքրական է, որ օրենսդրական բարեփոխման արդյունքում, փաստորեն, ընդդիմությունն ունի 2 թեկնածու ներկայացնելու իրավունք, որոնք 2-ն էլ թափուր մնացին:

«Այսինքն, տվյալ բարեփոխումը ձևական բնույթ է կրում, քանի որ նրանք ինձ չընտրեցին ոչ իշխանահաճո գրառումների համար: Բնական է, որ ընդդիմության թեկնածուն չպետք է սիրով տոգորված լիներ իշխանության նկատմամբ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Մանրախնդիր մանրապճեղները ոնց ? կարող էին ընդդիմադիր թեկնածուի թեկնածությունը հաստատել։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930