Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում սեպտեմբերի 6-7-ը տեղի է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» Գլոբալ գագաթնաժողովը:
Գագաթնաժողովը համախմբել էր կառավարությունների, տեղական իշխանությունների, օրենսդիր մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Գագաթնաժողովի խորհրդանիշն էր թափանցիկ, հաշվետու, մասնակցային և նորարար կառավարումը՝ գլոբալ մարտահրավերների ժամանակ: Գագաթնաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության, տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Գագնաժողովի շրջանակներում նաև մեկնարկեց «Ոգեշնչող բարեփոխումներ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում նախատեսված էին տաս մրցանակներ: Մրցանակի համար դիմել էին ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ՝ տեղական և օրենսդիր իշխանության մարմինները՝ Աֆրիկա և Մերձավոր Արևելքի, Ամերիկայի, Եվրոպայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններից:
Մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետարանը և ավելի քան 100 տեղական իշխանությունների մրցանակների շարքում ճանաչվել է հաղթող: Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է «Տեղական Բաց կառավարման գործընկերության 2023-2024թթ.» գործողությունների ծրագրով ստանձնած «Կանաչ կնիք-կանաչ գործարք» հանձնառությունը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Բաց Կառավարման Գործընկերություն նախաձեռնությանն անդամակցում է ավելի քան 75 երկիր, 104 տեղական իշխանություն: ՀՀ կառավարությունը անդամակցում է 2011 թվականից: Տեղական Բաց կառավարում նախաձեռնությանը միացել են Վանաձոր, Գյումրի, Արմավիր և Երևանի համայնքները:
ՀՀ կառավարություն