ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հայտարարությունը.
«Համատարած մղձավանջի ու քաոսի, գոյաբանական, բարոյական ու արժեքային այս խորը ճգնաժամի մեջ, ՔՊ-ական գործընկերներ, փորձեք կողքից նայել այս ամենին.
Հետո հարց տվեք ձեզ՝
Ա՞յս իրականության համար էր ձեր պայքարը, ինչո՞ւ է պատերազմը կախվել մեր գլխին, ինչո՞ւ ենք ազգովին գլխիկոր ապրում, հարց տվեք, թե ինչո՞ւ տապալվեց Հայաստանի նշաձողը, ինչո՞ւ են այդպիսի նվաստացուցիչ բառապաշարով խոսում և վարվում Հայաստանի հետ։
Կարդացեք նաև
Սուտ, պոպուլիզմ, քաղաքական հալածյալներ, խեղված արժեքներ․․․ Ասֆալտի ֆետիշով ապրող զանգված…
Եվ, այնուամենայնիվ, մի մոռացեք՝ Նիկոլից հետո կյանք կա»: