«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մասնագետները ուսումնասիրում են 2022 թվականի պեղաշրջանում Մեծամոր հնավայրում հայ-լեհական արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերված կարասի ռենտգեն հետազոտության արդյունքները։
Կարասում մանկական թաղում է՝ ռենտգեն հետազոտությունը ցույց է տալիս, որ կմախքի տակ առկա են ականջօղեր ու մետաղական ուլունքներ։ Կարասի հետագա պեղումները կհաստատեն թաղման ճշգրիտ ժամանակաշրջանը։
Այն առաջիկայում կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն