Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ մարզպետը շնորհավորել է նրան նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել աշխատանքային հաջողություններ։ Այնուհետև մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզը, վերջին շրջանում մարզում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Կարևորելով ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ նախանշվել են այն բոլոր ուղղությունները, որտեղ Տավուշի մարզը կարող է համագործակցել ԵՄ-ի հետ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և իր պատրաստակամությունը հայտնել՝ գործնական քայլեր իրականացնելու հետագա համագործակցության զարգացման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետի աշխատակազմ