Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղդամում Թուրքիայի հետ համատեղ մշտադիտարկման կենտրոնը վկայում է տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության մեջ ՆԱՏՕ-ի ներկայության մասին». Սերգեյ Մելքոնյան

Սեպտեմբեր 12,2023 17:00

🟦 Այսօր կայացել է «ՀՀ-ՆԱՏՕ. մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն տարածաշրջանային անվտանգության համար» խորագրով քննարկումը։ «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող, պ․գ․թ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններում…

🔵 Ինչ վերաբերում է վերջին շրջանում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի օրակարգին Հայաստանի մասնակցության վերաբերյալ քննարկումներին, Ս․ Մելքոնյանը նշել է․

🗣 «ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում հայտնվել է բավական վաղուց՝ միանգամայն տարբեր ձևաչափերով, որոնց տարածաշրջանից առավել ակտիվ մասնակցում է Թուրքիան՝ հանդիսանալով ՆԱՏՕ անդամ, այնուհետև Վրաստանը, Ադրբեջանը և միայն վերջում՝ Հայաստանը։ Շատ կարևոր է հասկանալ այս աստիճանավորումը, երբ խոսում ենք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Եթե վերցնենք միայն Հարավային Կովկասը, այս փոխդասավորվածության մեջ Հայաստանը զբաղեցնում է միայն երրորդ տեղը։

ՆԱՏՕ-ն տարածաշրջանում հայտնվել է այդ թվում 2020թ․-ի պատերազմի հետևանքով։ Աղդամում Թուրքիայի հետ համատեղ մշտադիտարկման կենտրոնը վկայում է տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության մեջ ՆԱՏՕ-ի ներկայության մասին։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», Իրանում այն կոչում են ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք։ Այսինքն, չկան հղումներ նրան, որ դա հաղորդակցությունների ապաշրջափակում է, որ ենթադրում է տնտեսական առավելություններ կողմերի համար։ Ո՛չ, դա առաջին հերթին ՆԱՏՕ-ի, ապա Թուրքիայի աշխարհաքաղաքական նախագիծն է։

Այսինքն, ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի օրակարգին, Հայաստանը մասնակցում է ամենաթույլ դերում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, այն, բնականաբար, զգայուն էր, քանի որ կա «մոտենում են մեր դռանը» ընկալումը: Խնդիրը նրանում է, որ ոչ միայն մոտեցել են, այլև «մտել են նախասրահ»։ ՆԱՏՕ անդամ պետության գեներալը հանդիսանում է մի երկրի Գլխավոր շտաբի կամ պաշտպանության նախարարի խորհրդական, որը սահմանակից է Ռուսաստանին։ Խոսքը Բահթիյար Էրսայի մասին է, որը նախագծել է 2020թ․-ի պատերազմը և զբաղեցրել է առանցքային դեր անվտանգության հարցերով որոշումների ընդունման ոլորտում։ Եվ դա Հայաստանը չէ, այլ Ադրբեջանը, որը ունի անմիջական սահման Ռուսաստանի հետ, այսինքն՝ հանդիսանում է առաջին կարևորության պետություն Ռուսաստանի համար։ Սակայն Հայաստանի դեպքում արձագանքը ավելի զգայուն էր, միգուցե, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է»։

Հայկական ալիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930