Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե արի հլը, արի դուրս գանք, թե՞ էդքան տղա չես»․ Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամին

Սեպտեմբեր 12,2023 18:15

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գառնիկ Վարդանյանի եւ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի միջեւ վեճ տեղի ունեցավ:

Մի հարցի քննարկման ժամանակ Գառնիկ Վարդանյանը փորձեց պարզաբանում տալ. «Ես ուզում եմ բացառել, որ որեւէ պետական գերատեսչություն այսքան ժամանակ ստիպի իր աշխատակիցներին, որ որեւէ բանկից օգտվեն: Ես բացառում եմ դա»:

Անի Խաչատրյանը միջամտեց, ասաց՝ դուք գիտե՞ք, որ ավագանու անդամը ավագանու անդամին չի պատասխանում, ձեւը չգիտե՞ք, չսովորեցի՞ք 5 տարի:

«Ես ավագանու անդամին չեմ պատասխանում, ես ինքս իմ նկատառումներն ունեմ: Ես չեմ պատասխանում որեւէ մեկի հարցին, հարց չի հնչել, տիկին Խաչատրյան: Խնդրում եմ, մի խանգարեք իմ ելույթը, թողեք ավարտեմ, խնդրում եմ, մի լարեք մթնոլորտը, թույլ տվեք խոսեմ»,-ասաց Գառնիկ Վարդանյանը։ Նրա ելույթի ժամանակ Անի Խաչատրյանը տեղից ռեպլիկներ էր անում։

«Դու ո՞վ ես»,-Անի Խաչատրյանի այս ռեպլիկին ի պատասխան Վարդանյանն ասաց՝ տիկին Խաչատրյան, բա դուք ո՞վ եք:

«Դուք օրենսդիր եք, գործադիր չեք, դուք ո՞նց կարաք բացառեք»,-փորձեց պարզաբանել Խաչատրյանը: Հետո նրանց միջեւ վեճը թեժացավ ընդհուպ մինչեւ փողոցային մակարդակի։

«Տիկին Խաչատրյան, որ էս դահլիճից դուրս գաք, գալու եք ժպտաք, փաթաթվեք, բայց երբ հայտնվում եք նիստերի դահլիճում, տենց արտահայտություններ եք անում»,-ասաց Գառնիկ Վարդանյանը:

«Կարող է դուրս գանք միջանցք, հանկարծ շատ դժբախտ պատահար ձեզ հետ հեսա պատահի»,-արձագանքեց Անի Խաչատրյանը:

«Դե փորձեք»,-մի փոքր բորբոքվեց Վարդանյանը։

«Դե արի դուրս գանք: Դե արի»,-Վարդանյանին դուրս հրավիրեց Անի Խաչատրյանը։

«Հեսա դուրս կգանք»,- պատասխանեց Գառնիկ Վարդանյանը։

«Դե արի, երեւի դուրս գանք, թե՞ ես գամ ձեզ հանեմ ստեղից: Դե արի հլը, թե՞ էդքան տղա չես»,-ժպիտով սադրեց Անի Խաչատրյանը:

Գառնիկ Վարդանյանն արձագանքեց․«Խնդրում եմ, ձեր դիրքին հարիր պահեք ձեզ: Ես հունից դուրս չեմ գա, ափերից դուրս չեմ գա: Ես չեմ իջնի ձեր մակարդակին ու չեմ արձագանքի ձեզ»:

«Դու էդքան չկաս, որ հունից դուրս գաս»,-ասաց Անի Խաչատրյանը:

Նիստը վարող քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը փորձում էր միջամտել, դադարեցնել վեճը, սակայն չստացվեց։ Վեճն ավարտվեց կողմերի ցանկությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930