Արցախի Հանրապետության նախագահ
Սամվել Շահրամանյանին
Ձերդ գերազանցություն պարոն Սամվել Շահրամանյան, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Շնորհավորում ենք Ձեզ այդ կարևորագույն պաշտոնն ընդունելու կապակցությամբ։ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը հայտնում է իր լայն աջակցությունը Ձեր բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Արցախի անկախության հաստատմանը, տնտեսական զարգացմանն ու հզորացմանը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ կապերի ընդլայնմանը։
Հայտնում ենք մեր պատրաստակամությունը բոլոր միջազգային ատյաններում ներկայացնել և մեկնաբանել այն քայլերը, որոնք կկատարեք Դուք։
Լիահույս ենք, որ Ձեր ղեկավարությամբ մայր Հայաստանի հետ կապերը կզարգանան աննախադեպ արագությամբ և կտան այն արդյունքը, որի համար երեք տասնամյակ ի վեր պայքարում է աշխարհասփյուռ հայությունը։
Կարդացեք նաև
Միաժամանակ, լիահույս ենք, որ Արցախ-Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանը կնպաստեն Ձեր ապագա գործընթացները։
Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն։
Աշոտ Գրիգորյան
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ