Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է, որ շահառուն մեկ տարի առնվազն աշխատանքային հարաբերությունների մեջ լինի գործատուի հետ. վարչության պետ

Սեպտեմբեր 12,2023 16:19

Այս տարի ծրագրի ընդլայնման արդյունքում ներգրավվել է 280 շահառու, նախատեսված 200 շահառուի փոխարեն։ Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը (լուսանկարում)՝ ներկայացնելով նախորդ տարի ներդրված Ռազմական գործողություններին մասնակցած և պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց զբաղվածության ապահովման ծրագրի արդյունքները։

Նրա խոսքով, այս տարի ծրագրում ընդգրկվել են նաև 2022թ.զորացրվածները: «Այս տարի մենք ակնկալում ենք արդեն 500 շահառուի ներգրավել։ Թեպետ, եթե կլինեն նշված ցուցանիշից ավելի դիմողներ, ապա մենք պատրաստ ենք ներգրավել, ֆինանսական առումով խնդիր չկա։ Ասեմ, որ այս տարի արդեն 140 մասնակից ծրագրի շրջանակում ունի գործատուի հետ կնքած պայմանագիր»,- վարչության պետը։

Ծրագրի շրջանակում պետությունն աջակցություն է ցուցաբերում ինչպես շահառուին, այնպես էլ նրանց աշխատանքի ընդունող գործատուներին։ Ծրագրի նպատակն է գործատուներին խրախուսել այս թիրախ-խումբ անձանց աշխատանքի տեղավորելու հարցում: Հիմնականում  գործատուներին աշխատանքի տեղավորման 3 տարբերակ են առաջարկել, առաջինը՝ մասնագիտական ուսուցումն է, որի անհրաժեշտությունն առաջանում է, երբ գործատուի մոտ թափուր աշխատատեղ կա, սակայն պատերազմի մասնակիցը կամ նոր զորացրվածը չունի համապատասխան որակավորում, մինչև 5 ամիս մասնագիտական ուսուցում է կազմակերպվում, որից հետո նոր շահառուն աշխատանքի է ընդունվում։ Պետությունը մասնագիտական ուսուցման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար տրամադրում 50 հազար դրամ։ Շահառուին էլ տրամադրվում է կրթաթոշակ, յուրաքանչյուր ամսվա համար նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ 37 հազար 500 դրամ։

«Կարևոր պայմանն այն է, որ շահառուն մեկ տարի առնվազն աշխատանքային հարաբերությունների մեջ լինի գործատուի հետ։ Այնպես չլինի, մասնագիտական ուսուցումը կատարվի, գումար ծախսվի, հետո գործատուն ասի՝ չեմ կնքում պայմանագիր։ Ծրագրի պահանջներից մեկը հենց դա է։ Աշխատանքի ընդունելուց հետո գործատուին պետությունը միայնակ չի թողնում, մեկ տարվա ընթացքում կվճարվի աշխատողի պետական հարկերը»,-նշեց Սարգսյանը։

Երկրորդ եղանակով գործատուն կարող է ուսուցման անհրաժեշտություն չտեսնել, և շահառուին ընդունել պրակտիկայի՝ մինչև երեք ամիս ժամկետով։ Այս դեպքում ևս պարտադիր պահանջը մեկ տարով աշխատանքային պայմանագիր կնքելն է։ Պրակտիկայի ընթացքում պետությունը կվճարի նվազագույն աշխատավարձի չափով։ Աշխատանքի ընդունելուց հետո պետությունը կվճարի հարկերը մինչև 50 հազար դրամի սահմաններում։

Երրորդ եղանակի համաձայն՝ գործատուն կստանա միանվագ գումար շահառուին միանգամից աշխատանքի ընդունելու դեպքում։ Գումարի չափը 300 հազար դրամ է։ Պարտադիր պահանջը կրկին մեկ տարվա աշխատանքային պայմանագիր կնքելն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930