Ermenihaber. Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Իզմիր նահանգի Քեմփալաշայի շրջանում կանգնեցված Թուրքիայի Հանրապետության հիմնադրի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանին վնաս է հասցվել:
Մասնավորապես նշվում է, որ 16 տարեկան երեխա է ձերբակալվել Աթաթուրքի արձանի վրա ներկով վիրավորական արտահայտություններ գրելու և որոշ հատված ներկով պատելու համար:
Երեխան նախ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք, ապա՝ կալանավորվել: Ավելի ուշ արձանը բերվել է իր հին տեսքին: