Փաստինֆո. «ՔՊ»-ական նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը մեղադրվում է՝ օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու մեջ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը): Գործի նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան: Այն գտնվում է Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի վարույթում:
Ուլիխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ երկրից բացակայելու մասին արգելքը: