Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

Նախագծով սահմանվում է, որ երբ մարդն առցանց գնում կատարի և լրացնի սուրհանդակային կապի հարթակներում, այդ տեղեկատվությունը գա մաքսայինին

Սեպտեմբեր 12,2023 15:47

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը՝ մինչեւ աշխատանքից ազատվելն, այսօր ՀՀ ԱԺ նիստի ժամանակ նշեց, որ «Փոստային կապի մասին և լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ փոստային կապի օպերատորները և ազգային օպերատորները, որոնք ունեն համակարգեր, որ պարտավոր են ունենալ իրենց հաճախորդների ծառայությունների մատուցման համար՝ այդ համակարգերին ներկայացվող պահանջները կհաստատի կառավարությունը և տնտեսվարողներն այդ համակարգերին ամբողջական հասանելիություն կտան մաքսային մարմիններին։ Իսկ այս ամենը չանելը կհանգեցնի լիցենզիայի կասեցման։

Ծովինար Սողոմոնյանը նշեց․ «Դուք էլ կունենաք ծանոթներ, երբ պարզվել է, որ մաքսայինն իրենց ապրանքը պահել է առանց հիմնավորման։ Թվում է՝ փոքր բան են պատվիրել, բայց մաքսայինը պահել է։ Պահում է, քանի որ իր մոտ առկա չի լինում պատշաճ փաստաթղթային հիմնավորումներ։ Նախագծով սահմանվում է, որ երբ մարդը գնում կատարի և լրացնի սուրհանդակային կապի հարթակներում, այդ տեղեկատվությունը գա մաքսայինին»։

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցրեց՝ իսկ հնարավոր չէ՞ այնպես անել, որ երբ անձի գնումը գերազանցում է, ինքը գիտի այդ մասին, բայց չի ուզում գալ, հասնել մաքսային, հետադարձ կապով տեղեկացնեք նրան, որ պետք է մաքսավճար լինի, ինքը վճարի մաքսավճարն էլեկտրոնային և ստանա իր ապրանքը։

Ծովինար Սողոմոնյանն էլ ասաց․ «Հիմա մենք ուզում ենք, որ օրինակ, երբ պայմանական բրենդային հագուստ է ձեռք բերվել անձի կողմից, ոչ միայն անվանումը, բրենդը կցվի, այլև ինվոյսը։ Այդ դեպքում կհասկանանք՝ մաքսայինը կպահի՞, թե՝ ոչ։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա այսօր էլ հարթակներում երևում է, թե ինչ արժեքից ավելիի դեպքում է առաջանում մաքսային վճարներ, հնարավոր է ծանուցում ուղարկվի վճարողին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930