ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի քանի դիտարկում Պուտինի հայտարարության մասին:
📌Նա պնդում է, որ իրենք տասնամյակներով հայկական կողմին առաջարկել են լուծումներ, որոնցից իբրև հայկական կողմը հրաժարվել է: Այդ դեպքում ինչպե՞ս էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել կազանյան թուղթը, որը մերժեց Ալիևը: Բացի այն, որ Պուտինի այս հայտարարությունը չի արտացոլում իրականությունը, դրա վտանգն այն է, որ այստեղ պատերազմի մեղավորությունը բարդվում է հայկական կողմի վրա:
Ու ի՞նչն է ուշագրավ ու խնդրահարույց, որ և՛ ՌԴ ղեկավարությունը, և՛ ՀՀ ղեկավարությունը իրենց հայտարարություններով՝ իրար հաշվին ալիբի ստեղծելով մաքրել են Ալիևին ագրեսորի պիտակից, դա էլ այն դեպքում, երբ Ալիևը պարզ տեքստով խոստովանել է, որ պատերազմը եղել է իր կյանքի առաքելությունը:
Կարդացեք նաև
📌Հայաստանի ղեկավարի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարության պահով պետք է շեշտել, որ այո Փաշինյանը շատ վտանգավոր ու վնասակար քայլ է արել, ընդ որում՝ ոչ միայն Արցախի, այլ նաև՝ ՀՀ-ն Վրաստանին ու ՀՀ-ն Իրանին կապող միջպետական ճանապարհների մասով: Բայց, նախ, դա միայն քաղաքական հայտարարություն է, երկրորդ՝ դա չի չեղարկել նոյեմբերի 9-ի թուղթը, որի երաշխավորն ու «քավորը» հենց ինքը Վլադիմիր Վլադիմիրովիչն է:
Այն, որ ռուս խաղաղապահները չեն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը դա բացառապես ՌԴ թերացումն է՝ համեմված Փաշինյանի ստեղծած ալիբիով:
📌Փաստացի, ՌԴ ղեկավարը խոստովանում է, որ իրենք հարցերը լուծում են երկկողմ կարգով Ադրբեջանի հետ: Այստեղ, անխոս, ՀՀ-ի մեղքը հսկայական է, ես բազմիցս նշել եմ՝ հրաժարվելով Արցախից, ՀՀ ղեկավարությունը իրեն դուրս է դրել ոչ միայն Արցախի, այլև հենց ՀՀ-ի հետ կապված կարևոր որոշումների ընդունման գործընթացից: Մեր՝ չդադարող անկայուն ու պայթունավտանգ վիճակը հենց դրա հետևանք է:
Փաշինյանի՝ երեկվա ու Պուտինի՝ այսօրվա հայտարարություններից հետո ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ իրենք փոխադարձաբար իրար ձեռնտու ու հարմար են, իրենք միշտ ստեղծում են կեղծ ալիբիներ միմյանց համար՝ Արցախի հարցը իբրև գցելով իրար՝ իսկ իրականում՝ միմիայն Ալիևի գրպանը:
Ալիևն էլ որևէ ուրիշի գրպանը դա չի գցում, շատ ուրախությամբ ընդունում է Պուտինի ու Փաշինյանի «պասերը»:
Իսկ արևմտամետության շղարշը, տասնամյակներ շարունակ անցկացվող ու որևէ էական բան չպարունակող հայ-ամերիկյան զորավարժությունները թոփ թեմա սարքելը ուղղակի արտաքին կեղծ քարոզչություն է, որին շատերը խաբվում են: Պուտինն ու Փաշինյանը այդ ամենի հետևում շատ լավ էլ ձեռք ձեռքի տված աշխատում են ու հաստատ ոչ ՀՀ-ի ու Արցախի օգտին…