Լրահոս
Օրվա լրահոսը

Տվյալների վերլուծությունը վեր է հանել հաշվառումների տենդենցների անոմալիաներ. «Ականատես»

Սեպտեմբեր 12,2023 15:10

Ականատեսի օրագիր N7

ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն Երևանի ավագանու ընտրություններին ընտրական իրավունք ունեցողների թվին են դասվում 18 տարին լրացած, մինչև քվեարկության օրը Երևանում առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները։ Ընտրություններին մասնակցության իրավունքի առումով նշված 6 ամիսը լրացել է ամենաուշը այս տարվա մարտի 18-ին։

❓Ականատեսը հարցում է կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ խնդրելով տրամադրել տվյալներ 2022 թ.-ից մինչև 2023 թ.-ի մարտի 18-ը ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից Երևանի վարչական շրջաններում հաշվառում ստացած քաղաքացիների մասին ՝ ըստ եռամսյակների։

🚩Ստացված տվյալների վերլուծությունը վեր է հանել հաշվառումների տենդենցների որոշ անոմալիաներ։ Վերջիններս իրենց հերթին առաջացնում են մի շարք հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն ՀՀ պետական մարմինների կողմից: Դրանցից մի քանիսը ներկայացվում են ստորև:

📍Դավթաշեն

2022 թ.-ին Դավթաշենում ՀՀ մարզերից և ԱՀ-ից հաշվառվել է 947 քաղաքացի, որից միայն 666-ը՝ Սյունիքի մարզից, ընդ որում՝ դրանցից 640-ը հաշվառվել են 2022 թ. երրորդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ 2022 թ. մնացած եռամսյակներում (առաջին, երկրորդ, չորրորդ) Դավթաշենում հաշվառվել են բոլոր ՀՀ մարզերից և ԱՀ-ից համապատասխանաբար 71, 61, 74 հոգի։ 2023 թ. տարեսկզբից մինչ մարտի 18-ը բոլոր մարզերից և ԱՀ-ից Դավթաշենում հաշվառվել է ընդամենը 47 ՀՀ քաղաքացի։

📍Ավան

2022 թ.-ին Ավանում ՀՀ մարզերից և ԱՀ-ից հաշվառվել է 891 քաղաքացի, որից 698-ը հաշվառվել է Արարատի մարզից, ընդ որում՝ նրանցից 667-ը հաշվառվել է 2022 թ. երրորդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ 2022 թ. մնացած եռամսյակներում (առաջին, երկրորդ, չորրորդ) Արաբկիրում հաշվառվել են բոլոր ՀՀ մարզերից և ԱՀ-ից համապատասխանաբար 76, 37, 82 հոգի։ 2023 թ. տարեսկզբից մինչ մարտի 18-ը բոլոր մարզերից և ԱՀ Ավանում հաշվառվել է 51 ՀՀ քաղաքացի։

📍Նորք-Մարաշ

2022 թ.-ին Նորք-Մարաշ ՀՀ մարզերից և ԱՀ-ից հաշվառվել են 1699 քաղաքացիներ, որից՝ 1405-ը հաշվառվել են չորրորդ եռամսյակում, 244-ը՝ երրորդ եռամսյակում։ Մնացած երկու եռամսյակում և 2023 թ. տարեսկզբից մինչ մարտի 18-ը Նորք-Մարաշում ընդհանուր հաշվառվածների թիվը 50 է։ Ուշագրավ է, որ երրորդ եռամսյակի 244-ից 239-ը Կոտայքի մարզից են:

✅Երևանի վարչական մյուս շրջանների մասին ամփոփ վերլուծությունը կներկայացվի սեպտեմբերի 15-ին՝ «Ականատես» դիտորդական առաքելության հերթական տեղեկանքում։

«Ականատես» դիտորդական առաքելություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930