Երեւանի ավագանու այսօրվա նիստում ավագանին որոշեց Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրել Ազնավուրի հրապարակում։ Հիշեցնենք, որ մինչ այս որոշվել էր հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակում։
Որոշման նախագծում նշված է, որ օգոստոսի 31-ին հանձնաժողովի նիստում ներկայացվել էին բաց մրցույթին մասնակցած 37 հայտ, որոնցից որեւէ մեկը հավանություն չի ստացել։ Հանձնաժողովը, հաշվի առնելով մասնագիտական հանրույթի կարծիքը, միաձայն առաջարկել է իրականացնել նոր մրցույթ։ Բացի այս, հանձնաժողովը նաեւ առաջարկել է հուշարձանը տեղադրել Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում, ըստ հանձնաժողովի՝ Ֆրանսիայի հրապարակում հուշարձանը չի համադրվի տեղանքի ճարտարապետական միջավայրին։
Ավագանու այսօրվա նիստում հայտարարվեց, որ Ազնավուրի հուշարձանի համար նոր մրցույթ հայտարարվելու, եւ պետք է հաշվի առնել, որ այն տեղադրվելու է Ազնավուրի հրապարակում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ Ազնավուրի արձանը Գյումրիում