Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել դիվանագիտական համարանիշներով Range Rover Sport մակնիշի ավտոմեքենա։
ՊԾ Երևան քաղաքի գնդում տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը, իրեն համարելով արտոնյալ, Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարում է երբեմն հանդիպակաց գոտիով, անցնում է կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար, այն հույսով, որ ավտոմեքենայի վրա փակցված դիվանագիտական համարներն անձեռնամխելի է և ինքը կարող է կոպիտ կերպով խախտումներ անի և մնա անպատիժ։
Երեկ՝ ժամը 02։20-ի սահմաններում, ավագ պարեկ Ռ․ Եղիազարյանն ու պարեկ Վ․ Սարգսյանը Գայի պողոտայում նկատում են, որ նշված Range Rover-ի վարորդը մեծ արագությամբ, բարձր երաժշտությամբ երթևեկում է։
Պարեկները բարձրախոսով հրահանգում են՝ կանգնել, սակայն նա դիմում է փախուստի՝ ավտոմեքենան վարելով երբեմն հանդիպակաց, չկանգնելով նույնիսկ կարմիրի տակ։
Կարդացեք նաև
Ի վերջո, «Ռենջ ռովիստը» չի կարողանում ճողոպրել պարեկներից և Բագրևանդի փողոցում «Մատրյոշկա» ակումբի մոտ կանգնեցնում են նրան, որից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հաշվեկշռում, վարորդն էլ 47-ամյա Դավիթ Կ․-ն է։
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: