Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ընթացող 7-րդ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում ասել է, որ ինքը Փաշինյանի հետ որևէ խնդիր չունի և մշտական կապի մեջ է նրա հետ:
«Նա ինձ ծավալուն նամակ է ուղարկել: Մենք նրա հետ կապի մեջ ենք, այստեղ որևէ խնդիր մենք Հայաստանի հետ չունենք, նաև վարչապետ Փաշինյանի հետ խնդիր չունենք: Մենք նրա հետ մշտական կապի մեջ ենք»,- ասել է Պուտինը:
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ վերջին օրերին զանգ չի ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, քանի որ ավելի վաղ նրան տեղեկացրել էր գործընթացների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ