Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան կդիմի ՈՒԵՖԱ-ին՝ երեկ տեղի ունեցած Խորվաթիա-Հայաստան խաղում Արցախի դրոշը օդ բարձրացնելու կապակցությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ազերթաջը», հայտնել է Ասոցիացիայի մամուլի ծառայության ղեկավար Էլնուր Մամեդլին:
«Առաջին անգամ չէ, որ հայերը նման սադրանքի են դիմում: Այդ կապակցությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ