ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տրանսպորտային միջոցների պետհամարանիշների շարքը համալրել նոր՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշներով։
Պետհամարանիշների տրամադրման գործընթացն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Նախագծով առաջարկվում է կարգավորել նաեւ էլեկտրոնային աճուրդին վերաբերող բոլոր մանրամասներն, որոնք կբացառեն մարդկային միջամտությունը գործընթացին։
Օրենքից բխող առկա են ենթաօրենսդրական ակտեր, որոնց մշակման եւ ընդունման համար նախատեսվել է եռամսյա ժամկետ։
Կարդացեք նաև
ԱԺ