Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապաշնորհ իշխանությունների պատճառով է, որ ունենք այլոց քմահաճույքից կախված երկիր. հայտարարության տեքստը, որին Միասնության հարթակը խնդրել էր միանալ ընտրություններին մասնակից ուժերին

Սեպտեմբեր 12,2023 13:12

Խնդիրը

Երբ քայլ առ քայլ անդունդն ենք գլորվում և ելքի ուղիներ չենք փորձում գտնել, մեր պասիվությունը արդարացում չունի: Եւ այս ողբալի վիճակի շարունակման համար մենք էլ ենք դառնում նույնքան մեղավոր:

Հայաստանի մոտ կեսը կազմող, մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող մայրաքաղաքում իշխանության ներկայացուցիչների պարտությունը այս ընտրություններում, նրանցից ազատվելու լուրջ քայլերից մեկը կլինի: Եւ այն ոչ միայն հնարավորություն կտա, որ մասնագիտական  բարձր կարողություններ ունեցող անձանց կողմից քաղաքը կառավարվի, այլ նաև, որն ավելի կարևոր է, քաղաքական աղետալի կուրսի փոփոխման, ճգնաժամային այս իրավիճակի հաղթահարման հիմքերն էլ կդնի:

Քանի որ արդեն ակնհայտ է, որ նիկոլականները միայնակ չեն կարող հաղթել.

Նրանք իշխանական կերակրատաշտից փշրանքներ գցելով փորձելու են ծախվող ուժեր գտնել և նրանց հետ կոալիցիա կազմելով, իրենց դիրքերը նորից պահպանել.

Շատ կարևոր է, որ մեր ապագայով իրոք մտահոգ, հասկացող մեր ընտրողները, նորից չխաբվեն, տեսնեն, հասկանան ով ով է և իրենց ձայնը տան միայն նրանց, որոնք այդ ստոր քայլին չեն գնա:

Խնդիր դնելով նպաստել, որ բոլորի դեմքերը հստակ երևան, մեր մարդիկ պատշաճ տեղեկացվեն և այս անգամ էլ չսխալվեն.

Միասնության հարթակի նախաձեռնող խումբը՝ կցելով համապատասխան հայտարարության տեքստը պաշտոնապես դիմել էր ընտրություններին մասնակցող ուժերին առաջարկով՝ հրապարակով հայտարարեք.

Որ եթե ընտրվեք այս իշխանության ներկայացուցիչների հետ երբեք կոալիցիոն համագործակցության մեջ չեք մտնի:

    Նրանց հայտնվել էր նաև, որ սեպտեմբեր 13-ին հրավիրվող մամլո ասուլիսում մեր առաջարկին տրվող պատասխանները ամբողջությամբ կհրապարակվեն:

Հայտարարություն

Գտնելով, որ այս ապաշնորհ իշխանությունների պատճառով է, որ այսօր մենք ունենք կիսաքանդ պաշտպանական համակարգով այլոց քմահաճույքից կախված մի երկիր, անդունդի մեջ գլորվող Արցախ, հուսախաբ, դառնացած Սփյուռք և այդ բոլորն էլ դեռ քիչ է խորացող թշնամանքով մեկը մյուսին անընդհատ մեղադրող, պառակտված հանրություն.

Եւ նկատի ունենալով այն, որ Երևանի ավագանու ընտրություններում նրանց պարտությունը ոչ միայն հնարավորություն կտա, որ քաղաքի կառավարումը վերջապես հանձնվի մասնագիտական բարձր կարողություն ունեցող ուժերին.

Եւ որ նույնքան կարևոր է՝ էապես կնպաստի քաղաքական աղետալի այս կուրսի փոփոխմանը և ճգնաժամի հաղթահարմանը քայլերի ճանապարհն էլ կհարթվի.

Իսկ դրան հասնելու համար ներկայումս բոլոր նպաստավոր պայմաններն էլ կան, միայն պետք է թույլ չտալ կեղծիքներն ու վարչական լծակների չարաշահման նրանց փորձերը.

Մենք՝ քաղաքապետարանի ընտրություններին մասնակցող կուսակցություններս, դնելով մեր ստորագրությունը սույն հայտարարության տակ պաշտոնապես հայտարարում ենք, որ եթե ընտրվենք, ոչ մի դեպքում՝

   Ի շահ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, կոալիցիոն համագործակցության մեջ չենք մտնի ոչ նրանց և ոչ էլ նրանց սատարող ուժերի հետ:

Եւ առաջիկայում հնարավորինս կաջակցենք, որ այդ ընտրությունները ազատ, թափանցիկ, արդար հունով ընթանան:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930