Ադրբեջանի ԱԳՆ-ն Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով ռուսական Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով բեռների տեղափոխումը գնահատել է որպես «դրական քայլ» և «կարևոր առաջընթաց» այդ երթուղու օգտագործման համար:
«Ադրբեջանի հետ գործակցությամբ Աղդամ-Խանքենդի (խմբ. Ստեփանակերտ) ճանապարհով բեռների տեղափոխումը գնահատում ենք որպես դրական քայլ և կարևոր առաջընթաց այդ ճանապարհի բացման ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն:
Ինչ վերաբերում է միաժամանակ Լաչինի միջանցքի բացմանը, Հաջիզադեն ասել է, որ ինչպես իրենք նշել են ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ բարձրաստիճան շփումներում, «Ադրբեջանը համաձայնել է այդ երկու ճանապարհների համաժամանակյա օգտագործման հետ՝ ԿԽՄԿ միջնորդությամբ»:
Հաջիզադեն հայտարարել է, որ «այդ պայմանավորվածության իրականացմանը խոչընդոտում է Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում Հայաստանի ստեղծած անօրինական ռեժիմը»:
Կարդացեք նաև
«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է պայմաններ ապահովել ԿԽՄԿ միջնորդությամբ բեռների տեղափոխման համար՝ Աղդամ-Խանքենդի (խմբ. Ստեփանակերտ) ճանապարհին զուգահեռ, «Լաչին» անցակետում Ադրբեջանի սահմանային և մաքսային ընթացակարգերին հետևելու պայմանով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ