Լրահոս
Օրվա լրահոսը

«Վճռաբեկ դատարանը մերժել է Փաշինյանի դեմ Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների հայցապահանջը»

Սեպտեմբեր 12,2023 12:53

Վճռաբեկ դատարանը վերջնականապես որոշեց մերժել Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների հայցապահանջն ընդդեմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի. «AM»-ը ևս մեկ հաղթանակ է գրանցել

Դեռևս 2020 թվականի հունիսին ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները` Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, դիմել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պնդելով, որ պետությունն ու վարչապետը զրպարտել և վիրավորել են իրենց: Դատարանը 2021 թվականի հունվարի 25-ին կայացված վճռով բավարարել էր նրանց պահանջն ընդդեմ Վարչապետի՝ պարտավորեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել Խաչատրյաններից և հերքել զրպարտչական տեղեկությունները:

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը, ստանձնելով Հայաստանի Հանրապետության և ՀՀ վարչապետի շահերի ներկայացուցչությունը, սեղմ ժամկետում ուսումնասիրելով դատական գործի նյութերը, բողոքարկել էր Առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2021 թվականի հունիսի 7֊ի որոշմամբ մերժել էր բողոքը։

Համաձայն չլինելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հետ՝ Դավիթ Հունանյանը որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, և 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ բողոքն ընդունվել էր վարույթ:

Շուրջ երկու տարի տևած քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն այս տարվա օգոստոսի 25-ի որոշմամբ բավարարեց ներկայացված բողոքը՝ ամբողջությամբ մերժելով Խաչատրյանների հայցապահանջը:

«AM» իրավաբանական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930