Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյան. Խաղաղ գործընթացում նշանակալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորում

Սեպտեմբեր 12,2023 12:33

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բացակայությունը ֆունդամենտալ խնդիր է և այն պետք է լուծել, որպեսզի խաղաղ գործընթացում նշանակալի արդյունքներ լինեն։

Վստահաբար կարող եմ փաստել, որ Հայաստանի վարչապետը վերջին երկու տարիների ընթացքում ձեռնարկել է բոլոր հնարավոր և անհնար թվացող քայլերը՝ խաղաղ բանակցություններում վստահություն ձևավորելու՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։

Ի պատասխան այդ քայլերի՝ Ադրբեջանը շարունակում է իր բանտերում պահել ռազմագերիներին և այլ քաղաքացիական անձանց, Հայաստանի տարածքից և Լաչինի միջանցքից առևանգել նոր պատանդների, իր զորքերը դուրս չի բերել Հայաստանի ինքնիշխան տարածքներից՝ պարբերաբար հարձակվելով, ավելի շատ մարդկանց է սպանում և վիրավորում, արգելափակում է հաղորդակցությունները, տորպեդահարում պետական սահմանների սահմանազատման գործընթացը, շրջափակել ու սովի է մատնում Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներին, մերժում Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունները՝ միջազգային մեխանիզմի ներքո։

Այս ամենը խաթարել է ու շարունակում է վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաև դրանում ներգրավված միջնորդների ջանքերին։

Այժմ, այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանը զորքեր է կուտակել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստանի ինքնիշխան տարածքի երկայնքով և իր պետական քարոզչությունը կենտրոնացրել է պատերազմական խոսույթի վրա՝ սպառնալով տարածաշրջանային փխրուն խաղաղությանը:

Խաղաղ գործընթացը հասկանալի կետի վերադարձնելու համար միջազգային հանրությունը և միջնորդները միջնորդները պետք է Ադրբեջանից պահանջեն համարժեք քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան վստահությունն ամրապնդելուն ուղղված Հայաստանի քայլերի։

Դրա արդյունքում Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, միջազգային մեխանիզմի ներքո բանակցություններ սկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, պետք է դուրս հանի իր զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից, ազատի ադրբեջանական բանտերում պահվող բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, սկսի սահմանազատման գործընթացը 1975 թվականի քարտեզի հիման վրա, ապաշրջափակի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները կողմերի սուվերենության և ազգային օրենսդրությունների հիման վրա:

Սրանք նվազագույն քայլերն են, որոնք կարող են վստահություն ստեղծել տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930