Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Ֆիրուզա Մայիլյանը դատի է տվել հարազատ համալսարանին՝ աշխատանքից ազատման հրամանը անվավեր ճանաչելու պահանջով: Սեպտեմբերի 29-ին առաջին նիստն է նշանակված:
Ըստ Aravot.am-ին հասած տեղեկությունների, նա ստացել է երկրորդ նկատողությունը, ապա դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, քանի որ ուսանողին գնահատական է նշանակվել նախօրոք՝ սահմանված գրաֆիկից առաջ, ինչը բացասական իմաստով բուռն արձագանքի է արժանացել ռեկտորատում: Ըստ մեր աղբյուրի, տիկին Մայիլյանը ազդեցիկ ազգական ունի իրավապահ համակարգում եւ հույսը նա է:
Aravot.am-ը փորձեց պարզել տիկին Մայիլյանի դիմում գրելու պատճառները եւ դրան նախորդած հանգամանքները, սակայն նա հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել:
Հայաստանի տնտեսագիտական համալսարանից էլ փորձեցինք մեկնաբանություն ստանալ: «Ֆիրուզա Մայիլյանը դիմումում չի նշել ազատվելու պատճառը: Նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառվել է, իսկ խախտումը կանխվել է եւ կարիք չի եղել որևէ այլ գործողության»,-փոխանցեցին բուհի լրատվականից։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ