Երեկ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպման 33-րդ րոպեին տրիբունաներում հրմշտոց է սկսվել։
«Ոստիկանության ծառայողները մարզադաշտի տարածքից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի և ներկայացվել են քննչական կոմիտե»,-տեղեկացնում են ոստիկանությունից։