«Ազատություն». Մոսկվան Երևանին որպես դաշնակցի է վերաբերվում, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք հենց այդպես ենք վերաբերվում Հայաստանին», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վատացել են հարաբերությունները Հայաստանի հետ ինտեգրացիոն կառույցների մասով։
Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումներ կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում, նշել է Օվերչուկը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: