Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմագրավել պարտվողական խոսույթը մեր հանրության մեջ տարածողներին. համատեղ հայտարարություն

Սեպտեմբեր 12,2023 11:17

Համատեղ հայտարարություն՝ ի զորակցություն Արցախի և ընդդեմ Ադրբեջանի վարած հանցագործ քաղաքականության

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով Արցախի հայ ժողովրդի սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու հիմնարար իրավունքին, Արցախն Ադրբեջանին ուժի պարտադրանքով ինտեգրելու քաղաքականությունը բեկելուն ու արդարության վերահաստատմանը՝ վճռական համերաշխություն ենք հայտնում, Ակնա-Ասկերան ճանապարհը փակած քաղաքացիներին, և դատապարտում ենք հայկական ուժային կառույցների կողմից քաղաքացիներին ճանապարհից հեռացնելու գործը, որը թույլ է տվել ադրբեջանական այսպես կոչված «հումանիտար օգնությունը» մուտք գործի Արցախ։

Ադրբեջանական ցեղասպան իշխանությունը, այս անգամ ՌԴ Կարմիր Խաչի Ընկերության միջոցով «օգնություն» տեղափոխելով Արցախ, փորձելու է ցույց տալ, իբրև թե Արցախի շրջափակում չկա, սակայն այդ քայլով նրանք.

-կրկին փաստում են Արցախում հումանիտար աղետի առկայությունը, որն ամենաբարձր քաղաքական մակարդակով հերքվում էր նրանց կողմից,

-ստանձնում են, Բերձորի միջանցքը արգելափակելով, Արցախի հայ ժողովրդին հումանիտար աղետի առաջ կանգնեցնելու ամբողջ մեղքը,

-կրում են ցեղասպանության հանցագործության իրականացման, այդ թվում՝ պաշարման պատճառով թերսնմամբ պայմանավորված մահերի, հայրենազրկման, հողազավթման, առևանգումների և պատանդառությունների ողջ պատասխանատվությունը,

-հանձն են առնում ուժի և ուժի սպառնալիքի միջոցով Արցախի հայ ժողովրդի ազատ կամքի արտահայտման, այդ կամքի հպատակեցման և մարդկանց՝ միջազգային ու մարդասիրական իրավունքներով ամրագրված բոլոր իրավունքների ոտնահարման պատասխանատվությունը։

Այսպիսով՝ դատապարտում ենք Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ և դրան օժանդակած բոլոր ուժերին՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, և կոչ ենք անում հայ հանրությանը՝

-սատար կանգնել ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դեմ քաղաքացիական  ըմբոստություն ու ազատ և ինքնուրույն կամք արտահայտող Արցախի մեր հայրենակիցներին,

-դիմագրավել ինչպես ադրբեջանական ահաբեկչական, այդպես էլ պարտվողական խոսույթը մեր հանրության մեջ տարածողներին և զարգացնողներին,

-և առանց ժամանակ կորցնելու համախմբվել միջազգային հանրությանն իրավիճակի մասին իրազեկելու, տեղական ու միջազգային մեխանիզմները գործարկելու, և մեր ներքին դիմադրողականությունն ու ինքնապաշտպանական կարողություններն օրնիբուն ավելացնելու միասնական օրակարգի շուրջ։

Հայտարարությունը բաց է բոլոր միավորումների և անհատների համար:

Կարող եք ազատորեն կիսվել ձեր անունից կամ դիմել մեզ՝ անունն ավելացնելու համար:

ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնություն

ԲԱՐՁՈւՆՔ գիտակրթական ռազմավարական կենտրոն ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930