Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ չի կարողանում որոշել` Արցախի նախագահի ընտրությունը լա՞վ է, թե՞ վատ, շնորհավորի՞ նորընտիր նախագահին, դատապարտի՞ նրա ընտրությունը, ինչպես Թուրքիան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 12,2023 10:25

Երբ պետությունն է տառապում քաղաքական երկվությունից, դրա անունն ի՞նչ է, ինչպե՞ս կարելի է բուժել եւ ի՞նչ անել, որ նման պետությունը կարողանա գոյատեւել եւ իր իսկ քաղաքացիների կյանքը վտանգների չենթարկի: Այլ կերպ հնարավոր չէ կոչել մեր պետության, մեր իշխանությունների վարքագիծը, որը չի կողմնորոշվում` ինքը Արցախի անվտանգության երաշխավո՞րն է, թե՞ Արցախն ինքնուրույն պետություն է, եւ նրա քաղաքացիները պետք է ինքնուրույնաբար որոշեն իրենց ճակատագիրը:

Չի կարողանում հստակ ասել, թե ինչ փոխհարաբերությունների մեջ է Արցախի իշխանությունների հետ եւ արդյոք որեւէ պարտավորություն ունի՞ Արցախում սննդի ապահովման, հումանիտար աղետի կանխման հարցում, թե՞ իր միակ հոգսը Հայաստանի ժողովուրդն է, իսկ արցախցիների կյանքի պատասխանատվությունը կրում են Արցախի, Ռուսաստանի, գուցե` Ադրբեջանի իշխանությունները: Անգամ չի կարողանում որոշել` Արցախի նախագահի ընտրությունը լա՞վ է, թե՞ վատ, շնորհավորի՞ նորընտիր նախագահին, դատապարտի՞ նրա ընտրությունը, ինչպես Թուրքիան, թե՞ հայտարարի, որ չի ճանաչում Շահրամանյանին, ինչպես Եվրամիությունը, Կանադան, Ուկրաինան ու Վրաստանն արեցին:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930