ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ, Պետրոսի մոտ ՌԴ-ին 2020-ի պատերազմը չկանխելու մեջ երբ մեղադրում ես հիշիր, որ դու էիր պատերազմից հետո Պուտինին օրը 50 անգամ սպասիբո ասում։
Դու էիր 2022-ի սեպտեմբերին Վլադիվոստոկում հիանում «Պուտինի խնդիրներին արձագանքելու օպերատիվ կարողությամբ»։
Դու ու քո թիմն էիք կառչել քեզ ուղղված Պուտինի «он- не предатель» իրականության հետ կապ չունեցող ձեւակերպումից։
Կարդացեք նաև
Ասում ես՝ Պրահան ստորագրել ես, քանի որ ռուսական առաջարկն ակտուալ չէր։
Խաբում ես, Նիկոլ։
ՌԴ ԱԳՆ Լավրովը Պրահայից հետո բացահայտեց, որ Պրահայում դու, մերժելով ռուսական առաջարկը, ճանաչեցիր Արցախն Ադրբեջանի մաս։
Դու ուրացել ես քո իսկ կողմից հռչակած «անջատում հանուն փրկության» գաղափարը։
Դու վաղուց խզել ես կապերդ իրականության հետ։