ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը
Նիկոլ, երբ ասում ես նախկինում էլ է ՀՀ-ն մասնակցել ԱՄՆ-ի հետ զորավարժությանը մի կարեւոր հարց մոռանում ես։
Նախկինում ՀՀ-ն ՀԱՊԿ զորավարժություններից չի հրաժարվել։
Քո պրոբլեմը նա է, որ չես հասկանում դաշնակցիդ տարակուսանքի պատճառը։
Կարդացեք նաև
Խնդիրը քո ՀԱՊԿ զորավարժությունից ու ՀԱՊԿ գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթ ստորագրելուց հրաժարումն է եւ այդ ֆոնին ՌԴ-ի հակառակորդ ԱՄՆ-ի հետ զորավարժություն իրականացնելն է։
Ուկրաինա գնալու մասով …
Դա մեծ սխալ էր։
Դրանով ՌԴ-ին չես վատություն անում, այլ՝ ՀՀ-ին։
Պատերազմի փուլում հստակ չեզոքություն ես խախտում։
Հասկանո՞ւմ ես։
Աստված տար հասկանայիր ,բայց կարծում եմ անհույս է։