Լրահոս
Օրվա լրահոսը

Լա՞վ է արդյոք «ժողովրդի ծոցից» դուրս գալը

Սեպտեմբեր 12,2023 10:00

«Թե մեզ մոտ, թե սրանց, թութակի պես նույն բանն են կրկնում՝ «ժողովրդի ծոցից է դուրս եկել», բայց թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում եւ թե՛ Ստեփանակերտում պաշտոն ստանալուց հետո, ժողովրդի ծոցից դուրս եկած գործչին ճիպոտով էլ ծեծես՝ էլ նույն ժողովրդի ծոցը չի վերադառնա», – ասում է Աշոտ Աղաբաբյանի նոր՝ «Սեւ հովազ – 1» վեպի հերոսներից մեկը: Թեեւ ասվածի համատեքստը փոքր-ինչ այլ է, այնուամենայնիվ, ինձ միշտ հետաքրքրել է «ժողովրդի ծոցից» դուրս գալու հանգամանքը:

Այդ ծոցից դուրս են գալիս տարբեր մարդիկ, եւ կախված դրանից, մենք կարող ենք հետեւություններ անել այդ ժողովրդի տարբեր վիճակների մասին: Եթե այդ չափանիշը կիրառենք Հայաստանում ընտրված ղեկավարների հանդեպ, ապա նույն ժողովրդի ծոցից 1991 թվականին դուրս եկավ բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ 2018 –ին՝ Նիկոլ Փաշինյանը: (Մնացած բոլոր ընտրությունները վիճահարույց էին եւ այդ առումով՝ դիտարկման նյութ չեն կարող դառնալ): Դա նո՞ւյն ժողովուրդն է, թե՞ տարբեր ժողովուրդներ են: Ինձ թվում է, այնուամենայնիվ, տարբեր են, որովհետեւ տարբեր պատկերացումներ ունեն բարոյականության, կրթության, հայրենիքի եւ պետության մասին:

Թե ովքեր են այդ ժողովրդին «վերափոխել»՝ առանձին թեմա է: Ինձ հուզում է մեկ այլ հարց՝ ինչպե՞ս է ստացվել, որ պարտությունից, նվաստացումներից, խայտառակությունից հետո Հայաստանում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք անշահախնդրորեն, անկեղծորեն, առանց փողի կամ պաշտոնի ակնկալիքի շարունակում են երկրպագել Փաշինյանին:

Հիմնական վարկածը, որն առաջարկում են իմ զրուցակիցները, հետեւյալն է: Սովորական, շարքային քաղաքացիները Փաշինյանին ընկալում են որպես յուրային, որպես «մեկն իրենցից»՝ գավառական, համեստ միջավայրից եկած հասարակ տղայի, որն իր չափազանց «ժողովրդական» լինելու պատճառով հասել է ամենաբարձր պաշտոնի: Նա մտածում է, խոսում է, ուտում է ճիշտ իրենց նման:

Ավելին՝ նրանք առ այսօր վայելում են հաղթանակը: «Ինչ հաղթանակ, – կհարցնեք դուք, – չէ՞ որ մենք պատերազմում պարտություն ենք կրել»: Բայց այդ պարտությունը նրանց համար պակաս կարեւոր է, քան 2018 -ին «ժողովրդի» տարած հաղթանակը «նախկինների» հանդեպ: Փաշինյանի երկրպագուները հպարտանում են իրենց «հաղթանակով»՝ վստահ լինելով, որ մի քանի օր փողոց փակելով կարեւոր, ազգանպաստ գործ են արել: Եվ իրենց ծոցից բերել են իրենց ուզած լիդերին: «Հաջողության» այդ պատմությունը մարդկանց ոգեւորում է:

Որեւէ մեկին դատելու մտադրություն, բնականաբար, չունեմ: Պարզապես ուզում եմ ցույց տալ, թե որքան սխալ է «ժողովրդի ծոցից» դուրս գալը միանշանակ դրական երեւույթ համարելը: Երբ այդպիսի լիդերը մեկը մյուսի հետեւից կոպտագույն, ճակատագրական սխալներ է անում, դրանք չեն նկատվում, դրանց մասին բարձրաձայնելը համարվում է «սեւերի», «նախկինների», «Կրեմլի գործակալների» դավերի մի մաս: Ի վերջո, պատմությունը նման գործիչներին ոչ թե վերադարձնում է այն ծոցը, որտեղից նրանք եկել են, այլ ուղարկում է շատ ավելի հեռու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մեր ֆուտբոլիստները թող չնեղվեն, հաջողությունը՝ դա անհաջողության հաղթահարումն է, չկա անհաջողություն, չկա եւ դրա հաղթահարում, այսինքն՝ հաջողություն, ամենակարեւորը՝ երբեք չհաշտվեք անհաջողության հետ, լինի այն ձեր մասնագիտության հարցում թե կենցաղում, հակառակը, ուրախացեք, որ կան խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել: Քանի որ Ռուսաստանից ունենք ազգակիցներ, բերեմ Սուվորովի խոսքերը ռուսերեն. «Опасности лучше идти навстречу, чем ожидать на месте». «Тяжело в учении — легко в походе! Легко в учении — тяжело в походе!»: Սա մեզ բոլորիս է վերաբերում, հատկապես քաղաքականության բնագավառում:

    • Լավատես says:

      Եթե ես բախտի բերմամբ թե պատահմամբ ընտրվեի Երեւանի քաղաքապետ, Երեւանը կհայտարարեի տոտալ մոբիլիզացիա եւ Արցախի նման ինքնապաշարում, ամերիկաներից, ռուսաստաններից, եւրոպաներից կբերեի մեր ազգակից զինվորականներին, գործարարներին, գիտնականներին ու ինժեներներին իրենց արձակուրդների հաշվին եւ թոշակառու փորձառու մասնագետներին եւ աշխարհազոր կստեղծեի՝ ներառյալ վերեւի նկարում տատիկ պապիկներից, հաշմանդամներից, բանակից ազատվածներից, անչափահասներից, այդ ժամանակ սահմանին կանգնած մեր կանոնավոր բանակը իրեն ապահով եւ հզոր թիկունք կունենար: Երեւանը Արցախի հետ կդառնար օրինակ մեր մյուս համայնքների համար եւ նրանք էլ նույն կերպ տոտալ մոբիլիզացիա կհայտարարեն իրենց նահանգներում (աշխարհներում) եւ կստեղծեն իրենց աշխարհազորը եւ նահանգներն իրար հետ ռազմավարական դաշինք կստորագրեն: Տատիկ պապիկներ, հավսա՛ր, զգա՛ստ :-*

  2. Nimar says:

    “Երբ այդպիսի լիդերը մեկը մյուսի հետեւից կոպտագույն, ճակատագրական սխալներ է անում, դրանք չեն նկատվում,
    դրանց մասին բարձրաձայնելը համարվում է «սեւերի», «նախկինների», «Կրեմլի գործակալների» դավերի մի մաս:”
    Փաստն այն է, որ դուք չեք կասկածում «մեկը մյուսի հետեւից կոպիտ և ճակատագրական սխալների» ակնհայտության վրա։ Միգուցե ինչ-որ բան ամբողջովին կոպիտ ու ճակատագրական չէ, սակայն միանգամայն տրամաբանական, բնական ու կանխատեսելի։ Դա պարզապես չի տեղավորվում ձեր պարադիգմում և անընդունելի է ձեզ համար: Այստեղից չի բխում, որ հենց այն, ինչում դուք համոզված եք, պետք է ճիշտ լինի բոլորի համար, որ բոլորը, ովքեր այլ կերպ են մտածում, մոլորության մեջ են կամ չունեն բավարար մտավոր կարողություններ և քննադատական ​​մտածողություն:

  3. Aha says:

    … սակայն միանգամայն տրամաբանական, բնական ու կանխատեսելի:

    The 2020 war was not logical, natural, or predictable, nor was it an inevitability written in stone. Flawed Armenian foreign policy (especially of the 2018-2020 period) brought it on us.

    During the 2018-2020 period the priorities of our dear leader did not include national security or foreign policy, they pertained to other areas: Tovmasyan’s pen, the shoe-lickers, Sashik’s 50, Tushonkas, etc.

    • Nimar says:

      Հատկապես կանխատեսելի, տրամաբանական ու բնական էր 2020 թվականի պատերազմի անխուսափելիությունը։ Հենց այս անխուսափելիությունն էլ հանգեցրեց 2018-2020 թվականներին Հայաստանի Հանրապետությունում ռազմական ծախսերի կտրուկ ավելացման, զենքի մեծ գնումների՝ սա հեշտ է ստուգել բաց աղբյուրներից։ Եվ ձեր թվարկածը ոչ մի կապ չունի երկրի պաշտպանունակության հետ։ Կներեք, բայց եթե կառավարության գործունեության մասին դատողություններ եք անում՝ հիմնվելով սկանդալային բացահայտումների վրա, հավանաբար լիովին չեք հասկանում, թե ինչպես են գործում պետական ​​կառույցները։

      • Aha says:

        Հատկապես կանխատեսելի, տրամաբանական ու բնական էր 2020 թվականի պատերազմի անխուսափելիությունը

        After the 2016 war, which can be seen as a warning to the Armenian side, what was inevitable was that the Armenian side had to make a decision: accept a peace plan or opt for war. This administration opted for war (it was not inevitable) by rejecting the peace plan. When your ally who is also your supplier of weapons and intelligence makes it clear that he wants you to accept a peace plan and you refuse then what is your hope on? Pashinyan probably refused the Russian peace plan for either one, or a combination, of these 2 factors:
        1 – so people don’t call him a traitor or that he risk being overthrown by a coup (in which case why are you a leader?),
        2 – so he doesn’t upset the west or pro-western branch of his team by letting Russian troops expand their presence in the Caucasus (in which case, Armenia’s national interest)

        Հենց այս անխուսափելիությունն էլ հանգեցրեց 2018-2020 թվականներին Հայաստանի Հանրապետությունում ռազմական ծախսերի կտրուկ ավելացման, զենքի մեծ գնումների՝ սա հեշտ է ստուգել բաց աղբյուրներից

        The focus on the military started right after the 2016 war, it’s not only Pashinyan’s government that was responsible for it, you cal also verify it from open documents and the official military purchase plan that existed prior to the 2018 revolution. That being said, if Turkey, Russia, and Israel had decided that Karabakh will be returned to Azerbaijan and that Armenia did not have the backing of at least a regional power, even a steep increase in military spending would not have been able to shift the military balance. My impression is that this administration let the war happen because they considered the inner political cost of a wiser, compromise based settlement too high.

        Their prevailing logic was ‘It’s too late for concessions which if we do we will have internal problems … kkrvenk kdesnenk eli, inj lini lini’ The irony is that they were the ones talking the most of peace, democracy, and progress!

        Եվ ձեր թվարկածը ոչ մի կապ չունի երկրի պաշտպանունակության հետ։ Կներեք, բայց եթե կառավարության գործունեության մասին դատողություններ եք անում՝ հիմնվելով սկանդալային բացահայտումների վրա, հավանաբար լիովին չեք հասկանում, թե ինչպես են գործում պետական կառույցները

        What I’m saying is that, the daily overdose of noise that this government created for 2 years (2018-2020) to deviate the public’s attention from important matters (war, security, peace plan, etc) to mundane and petty issues (Sashik’s 50, Tushonkas, Tovamsyan’s pen, etc) speaks of its intention to avoid facing the harsh questions concerning national security.

        Their prevailing logic was ‘we must avoid internal discussion on the karabakh issue so that if we choose war no one be able to ask us why we are doing so, es harif jogh jane frratsnenk minjev es Lavrovi planits plsdal sdatsvi, heto el kdesnenk eli’

        But this government has a nuclear bomb of an argument that exonerates it from all responsibility. A nuclear bomb that even Aliev recognizes (and is probably surprized). After everything that happened, Armenians went to the polls in June 2021 and overwhelmingly, from the first round, reelected this team to lead the country. All discussion is therefore closed.

        As an Armenian I also accept (not respect) these results and that is why I don’t believe in, nor encourage, any protest against this government, the election cycle should just work normally.

  4. Հ. Շ. says:

    Մէջբերում՝ * Հայաստանում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք անշահախնդրորեն, անկեղծորեն, առանց փողի կամ պաշտոնի ակնկալիքի շարունակում են երկրպագել Փաշինյանին: *
    ——————————
    Սփիւռքի մէջ ալ կան, այդպիսի հայեր: Ես անոնցմէ չեմ, բայց կրնամ զանոնք հասկնալ: Ո՛չ 2018-ի գարնան – երբ բառացիօրէն կ’ատէի՝ Փաշինյանն ալ, իր ամբողջ խմբակն ալ, իրենց բոլոր երկրպագուներն ալ – . այլ հիմա, կը հասկնամ:

    Փաշինյանը ունի անձնական յատկութիւններ, որոնք որեւէ ուրիշ հայաստանցի ղեկավար չունեցաւ եւ չունի. եւ որոնք ինքնին, առարկայականօրէն, մարդկային գետնի վրայ՝ վատ բաներ չեն: Հաւանաբար պիտի զարմանաք եթէ ասեմ, որ դրանց կարգին է՝ անկեղծութիւնը: Ինչ որ սակայն, իր պաշտօնին համար՝ շատ է… չափազանցեալ է, եւ հետեւաբար՝ վնասակար…

    Ի դէպ, Ապրիլ 2018էն մինչեւ օրս, պարզապէս զինք լաւ մտիկ չընողներն են, որ զինք համարում են ստախօս:

    Մնացեալը կը վերաբերի տեղի ունեցած ու դեռ ընթացիկ Հայոց Աղէտին պատասխանատւութեան *բաշխումին*, նախկին ղեկավարներին եւ այս արարածին միջեւ: Եւ այս նիւթը՝ սեւ-ճերմակ չէ: Եւ հետզհետէ աւելի կը պղտորի…

    Իմ պարագայիս, Փաշինյանի հանդէպ այժմու – տարրական – բարեացակամութիւնս հիմնականօրէն կը սերի խորունկ հիասթափութենէս՝ իր ներազգային հակառակորդների տկարութեան եւ անզօրութեան առնչութեամբ:

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Սարգիս Զեյթունյան says:

      Ստոկհոլմյան համախտանիշի նշաններ կան Ձեր զգացմունքային մեկնաբանության մեջ: Միակ միտքը, որ այդպիսի նշաններ չի պարունակում, դա պաթոլոգիալան (սերիական) ստախոսին անկեղծ մարդ անվանելն է: Այդ միտքը ոչ թե նշաններ է պարունակում, այլ հենց համախտանիշն է, որ կա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930